Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան

Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն ընդգրկվել է Սերբիայի առաջնության խորհրդանշական հավաքականում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմը 6 ներկայացուցիչ ունի լավագույնների թվում։ Թիկնիզյանը ճանաչվել է առաջնության լավագույն ձախ պաշտպան։ Քվեարկությանը մասնակցել են Սերբիայի առաջնության ակումբների ավագներն ու գլխավոր մարզիչները։ Սերբիայի ավարտված առաջնությունում 26-ամյա Թիկնիզյանը մասնակցել է 25 հանդիպման … Continue reading Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան