«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու­թային մայրա­քաղաք» ծրագ­րի միջոցառումներին մասնակցելու համար ԱՊՀ երկրներից Գորիս են ժամանել պաշտոնական պատվիրակություններ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 23-ին «Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու­թային մայրա­քաղաք» միջպետական ծրագ­րի փակման արարողության միջոցառումները մեկնարկեցին Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Ծրագրի փակման արարողությունը սկսվեց «Գորիս՝ ավանդական ու ստեղծարար իմ քաղաք» խորագրով լուսանկարչական մրցույթ-ցուցահանդեսի բացումով և մրցանակների հանձնման արարողությունով: Ցուցահանդեսին ներկա ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը նախ ողջունեց հյուրերին և գորիսեցիներին, այնուհետև, իր շնորհակալական խոսքը հայտնեց ցուցահանդեսի կազմակերպիչներին և մասնակիցներին. «Յուրաքանչյուր ցուցահանդես տոն է՝ գեղեցիկը հանրահռչակելու և վայելելու ևս մեկ առիթ: Այս ցուցահանդեսը յուրահատուկ է. այն նվիրված է մեր բոլորի կողմից սիրված և արդեն հարազատ դարձած Գորիս քաղաքին: Ո՞վ ավելի լավ կպատմի Գորիսի մասին, քան հենց իրենք՝ գորիսեցիները: Այս ցուցահանդեսը մեզ հնարավորություն կտա նայել Գորիսին նորովի՝ հենց գորիսեցիների աչքերով: Ջերմ, արևոտ, հյուրընկալ, հպարտ, հեքիաթային ժայռերի այս քաղաքը հրաշալի կերպով պատկերված է ինքնատիպ այս լուսանկարներում»:

Այնուհետև, Նազենի Ղարիբյանը բոլորին հրավիրեց ներկա գտնվելու և վայելելու ընթացող մյուս միջոցառումները: Նշենք, որ ցուցահանդես-մրցույթում առաջին մրցանակին արժանացավ երիտասարդ լուսանկարիչ Լիլիթ Լալայանը, իսկ Ալինա Վարդանյանը, Անահիտ Բաղդասարյանը և Դիանա Օհանյանը՝ շնորհակալագրերի: Հաջորդիվ՝ ԱՊՀ երկրների ժողովուրդների երաժշտության ներքո պարային խումբը ներկայացրեց բրեյք դանս շոու: Այս նույն հարթակում գորիսեցիները ներկայացրեցին նաև իրենց ձեռագործ աշխատանքները և քաղաքի հյուրերին, մասնակիցներին հյուրասիրեցին Գորիսի ավանդական ուտեստներով:

«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու­թային մայրա­քաղաք» միջպետական ծրագ­րի փակման արարողության միջոցառումներին մասնակցելու համար ԱՊՀ երկրներից Գորիս են ժամանել պաշտոնական պատվիրակություններ, մշակութային և ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներ՝ ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իքսանովի գլխավորությամբ:

Ծրագրի կազմակերպիչն է ՀՀ մշակույթի նախարարությունը: Գործընկերներն են՝ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, Սյունիքի մարզպետարանը, Գորիսի համայնքապետարանը, «Արդշինբանկը»: