ՀՀԿ-ում չեն կողմորոշվում՝ փողոցային քարոզարշավ կիրականացնեն, թե՞ ոչ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հանրապետական կուսակցությունում դեռեւս չեն կողմնորոշվել, թե ինչպիսի մարտավարություն կորդեգրեն քարոզարշավի ընթացքում: Factor.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանն, արձագանքելով մեր հարցին՝ արդյոք փողոցային քարոզարշավ իրականացնելո՞ւ են, ասաց՝ դեռևս քննարկումներ են ընթանում: Հիշեցնենք՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Հանրապետական կուսակցությունը փողոցային քարոզարշավ չի անցկացնելու:

Հարցն ուղղեցինք նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին. «Իսկ դահլիճներում, փողոցներում և բակերում ո՞ւմ հետ ենք քարոզարշավ անելու, եթե ոչ մարդկանց: ՀՀԿ թեկնածուները յուրաքանչյուրն իր ընտրատարածքում իրականացնելու է քարոզչություն՝ ելնելով և՛ ստեղծված իրավիճակից, և՛ քարոզչական ամենաարդյունավետ ձևերն օգտագործելու հրամայականից: Այդ ձևերը բազմազան են՝ դահլիճային հանդիպումներ, հանդիպումներ մարդկանց հետ տարբեր ձևաչափերով, ԶԼՄ-ներ: Մենք բոլոր տեսակի քարոզչական միջոցներն օգտագործելու ենք: Եթե Ձեր հարցի իմաստն այն է, որ արդյո՞ք մենք երթ անելու ենք, մենք երթ չենք անելու: Չեմ կարծում, որ քաղաքական ուժի ցուցադրությունը պետք է իրականացվի կամ փոխարինվի բացառապես զանգվածային ակցիաներով, այլ քաղաքական ասելիքը պետք է ուժեղ լինի: Իսկ այդտեղ մեզ մրցակից գրեթե չենք տեսնում»,- ի պատասխան մեր հարցին՝ ասաց ՀՀԿ փոխնախագահն՝ առանց հստակեցնելու կլինե՞ն փողոցային, բակային հանդիպումներ քաղաքացիների հետ:

ՀՀկ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ իր հերթին ընդգծեց, որ քարոզարշավը կիրականացնեն այնպես, որ կուսակցության համար արդյունավետ լինի:

«Եթե մեկն ուզում է դուրս գա զուռնա դհոլով երգի, թող դուրս գա, երգի, մեկն ուզում է  երթ անի, թող երթ անի, մեկն ասուլիս է ուզում, թող դա անի»,- ասաց Շարմազանովն, ապա ընդգծեց՝ ինքը Լոռու մարզու է անցկացնելու քարոզարշավը և այդ շրջանակում չի բացառում ո՛չ երթերը, ո՛չ հանդիպումները, ո՛չ ուղիղ հեռարձակումները, ո՛չ դահլիճային հանդիպումները:

Ուշագրավ է, որ ընդամենը երկու օր է մնացել, որպեսզի պաշտոնապես մեկնարկի նախընտրական քարոզարշավը, սակայն Հանրապետականը դեռևս չի բացում փակագծերը՝ դուրս կգա՞ փողոց մարդկանց հետ շփվելու, թե՞ քարոզարշավի անցկացման այլ ձևաչափ կընտրի: