«Ռադդ քաշի՛, համբալի մեկը»․ թեժ լեզվակռիվ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Քարոզարշավի 11-րդ օրը լարված է։ Արցախցի Արթուր Օսիպյանը մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հարցեր ուղղեց Արցախի կարգավիճակի, բանակցային գործընթացի, ինչպես նաև Արցախի նախկին իշխանություններին Հայաստանի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության վերաբերյալ։

Օսիպյանը պնդեց, որ հրապարակված բանակցային փաստաթղթերում չկա որևէ ձևակերպում, ըստ որի՝ Արցախի հարցը պետք է լուծվեր Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։ Նա հիշեցրեց նաև 1992 թվականի ԵԱՀԿ փաստաթուղթը և նշեց, որ նույնիսկ 2019 թվականի բանակցային տարբերակում հանրաքվեի միջոցով կարգավիճակի որոշման հնարավորություն կար։

Բանավեճի ընթացքում Օսիպյանը նաև մեղադրեց ՀՀ իշխանություններին Արցախի նախկին ղեկավարների՝ Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի ղեկավարած համակարգին ֆինանսավորելու մեջ։ Նրա խոսքով՝ Հայաստանից փոխանցված միլիարդավոր դրամները գնացել են «կլանի գրպանները», մինչդեռ Արցախում ընդդիմադիր խմբերը պայքարում էին այդ համակարգի դեմ։

Փաշինյանը հակադարձեց, որ ֆինանսական միջոցները տրամադրվել են Արցախի ժողովրդին, և Հայաստանի կառավարությունը համագործակցել է գործող քաղաքական համակարգի հետ։ Նրա խոսքով՝ Հայաստանն ապահովել է թոշակների, նպաստների և սոցիալական այլ վճարների իրականացումը, իսկ եթե ֆինանսավորումը դադարեցվեր, նույն ուժերը կմեղադրեին Հայաստանին՝ Արցախը սովի մատնելու մեջ։

Օսիպյանը վարչապետին հարց ուղղեց Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջների մասին՝ նշելով, որ Բաքուն միջազգային հարթակներում բարձրացնում է ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը։ Փաշինյանը կտրուկ արձագանքեց՝ հայտարարելով, որ նման հարց Հայաստանի օրակարգում չկա և Օսիպյանին մեղադրեց «ադրբեջանական նարատիվներ» տարածելու մեջ։

Ապա իրավիճակը սրվեց, Փաշինյանը Օսիպյանին հորդորեց  հեռանալ։

«Էս Ղարաբաղի պսևդոէլիտաները թող ռադ լինեն ստեղից ընդհանրապես։ Որևէ մեկը չհամարձակվի… ա՛յ փախածներ, արա՛, դու ի՞նչ գործ ունես ստեղ ընդհանրապես։ Էս ովքե՞ր են արա սրանք։ Եկել են, մատ են թափ տալիս էս Ղարաբաղի պսևդոէլիտաները։ Ռադներդ քաշեք, արա ընդհանրապես։ Ով եք դուք, արա՛։ Ղարաբաղի հարցը որ կար, գնայիք զոհվեիք, դուք խի՞ եք կենդանի ընդհանրապես»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութը պարունակում է վիրավորական խոսույթ։ Factor TV-ն նախընտրական փուլում առավել առաջնային համարելով հանրության իրազեկ լինելու իրավունքը՝ հրապարակում է քաղաքական գործիչների խոսքը բառացի՝ միաժամանակ դատապարտելով ու կոչ անելով զերծ մնալ վիրավորանքից ու ատելության խոսքից։