Ինչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը քայլերթ իրականացնում և ինչ ընթացք կստանա քարոզարշավը․ կարծիքներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 12:29
Զելենսկին Ռուբիոյի հետ Starlink-ի և բալիստիկ հրթիռային հարձակումների մասին նախազգուշացումների հարցեր է քննարկել
20.10.2026 | 12:23
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:18
«Բենֆիկան» նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին
20.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ընտրություններից առաջ ճնշումների մասին // Պապիկյանը Չեխիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 12:05
Երևանի ավտոբուսում կնոջը վիրավորող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
20.10.2026 | 12:02
ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:01
Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 6-ը՝ վիրավորվել
20.10.2026 | 11:49
Թրամփը կրկին քննադատել է Զելենսկիին և հայտարարել, որ պատրաստ է Չինաստանում հանդիպել Պուտինի և Սի Ցզինպինի հետ
20.10.2026 | 11:38
Փարիզում և այլ քաղաքներում մասնակի պարետային ժամերը գործել են․ Ֆրանսիայի վարչապետը հայտնել է՝ սահմանափակումն արդյունք է տվել
20.10.2026 | 11:30
Նոր հանքավայրեր, միլիոնավոր դոլարների ներդրումներ․ ի՞նչ քննարկվեց Mining Armenia Forum 2026-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 11:20
Կանանց պահանջներն ու առաջարկները՝ կենսաբազմազանության պահպանման օրակարգում․ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 11:08
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է պայքաը ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 11:00
Երևանի երկու առևտրի կետերում երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել
20.10.2026 | 10:48
ՀՀ դեսպանը Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հայ ուսանողների հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունները
20.10.2026 | 10:37
Ուիթկոֆն Օսլոյում կհանդիպի Զելենսկիի հետ, ապա կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների․ ԶԼՄ-ներ
Բոլորը

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի համոզմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին մասնակից կուսակցությունների արձանագրած արդյունքը պայմանավորված է մասնակից կուսակցությունների ակտիվության աստիճանով։

«Նախընտրական շրջանում ասվում էր, որ քարոզարշավը տևելու էր 12 օր, բայց չէ՞ որ այս մասնակից կուսակցությունները կարող էին դեռևս նոյեմբերի մեկից սկսած ակտիվ աշխատել մամուլի հետ, հրավիրել ասուլիսներ, իսկ նրանք դա չարեցին, հետևաբար դա նշանակում է, որ նրանք ամենայն լրջությամբ չեն պատկերացնում այն, ինչ սպասվում է, ուստի ինձ համար կանխատեսելի է ամբողջությամբ այս քարոզարշավի ընթացքը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ որևէ խախտում ինքը  չի տեսնում նրանում, որ օրինակ, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է քայլերթ իրականացնել։

Ասուլիսին մասնակից մեկ այլ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ  ընդգծեց, որ անհիմն է համարում մասնակից կուսակցությունների այն  հիմնավորումները, թե քարոզարշավ իրականացնելու համար ունեն շատ քիչ՝ 12 օր․ որովհետև այն որ ընտրություններ են լինելու, հայտնի էր դեռ մայիս ամսից, ուստի պետք էր դեռևս այդ ժամանակից պատրաստվել քարոզարշավին։

«Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ծրագրած երթին, ապա դրա հիմնական պատճառն այն է, որ ցանկանում է ստուգել, եթե շատ մարդ եղավ քայլերթին, ինքը սև և սպիտակ չի անելու, եթե քիչ մարդ եղավ քայլերթին, ապա նման բաժանում է անելու»,- ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ սև ու սպիտակի տարանջատման մասով շատ ճիշտ մարտավարություն է ընտրել ՀՀԿ-ն։

«Մի հատ նայեք նրանց լոգոյին»,- ասաց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։