«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի դեմ պայքարը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է, իսկ Պարեկային ծառայության հետևողական աշխատանքն այս ուղղությամբ շարունակում է տալ դրական արդյունքներ: Վերջին օրերին պարեկները տարբեր դեպքերով հայտնաբերել են չորս ատրճանակ, փամփուշտներ և այլ զինամթերք։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Մայիսի 11-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, Արցախի պողոտայում ծառայություն իրականացնելիս, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչներ՝ 32 և 26 տարեկան երկու երիտասարդի։ Նրանց մոտ հայտնաբերվել են ատրճանակ և փամփուշտներ:

Մայիսի 12-ին նույն հատվածում Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները 30-ամյա վարորդի մոտ հայտնաբերել են ատրճանակ, դանակ և փամփուշտներ։

Երկու դեպքով էլ ձերբակալված տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Մայիսի 15-ին ապօրինի զենք են հայտնաբերել Պարեկային ծառայության Տավուշի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները: Հաղարծին գյուղի վերջնամասում նրանք կանգնեցրել են «Բենթլի» մակնիշի ավտոմեքենա, որում գտնվող պայուսակում նկատել են կտորի մեջ փաթաթված զենքի նմանվող առարկա։ 34-ամյա վարորդը, սակայն, պայուսակը նետել է ճանապարհին։ 34-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը ներկայացվել են Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժին, իսկ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ատրճանակ: 34-ամյա վարորդը ձերբակալվել է։

Մայիսի 16-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Շահումյան փողոցում մոտեցել են կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի, որի 27-ամյա վարորդը, նկատելով պարեկներին, փորձել է ինչ-որ առարկա թաքցնել ուղևորի նստարանի տակ։ Արտաքին զննությամբ նստարանի և փոխանցման տուփի արանքում պարեկները նկատել են ատրճանակի նմանվող առարկա։ Վարորդը հայտնել է, որ այն ատրճանակ է։

Վարորդը ձերբակալվել և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են: