Փաշինյանը Նվեր Ծառուկյանի գործով իրեն վերապահում է դատավճիռ կայացնելու գործառույթ․ Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

ԲՀԿ նախընտրական ցուցակի 12-րդ համարը զբաղեցնող Իվետա Տոնոյանն ասուլիսի ընթացքում քննադատեց վարչապետի հայտարարությունները՝ նշելով, որ դրանք կարող են ընկալվել որպես իրավապահ համակարգի աշխատանքի վրա ազդեցության փորձ։

Նրա խոսքով՝ իրավական գործընթացները պետք է իրականացվեն համապատասխան մարմինների կողմից, ոչ թե քաղաքական հայտարարությունների մակարդակում։

«Նիկոլ Փաշինյանը երեկ հնչեցնում է հայտարարություն, մեկնաբանում է Գագիկ Ծառուկյանի այն արտահայտությունը, որ Կոտայքի մարզում պարեկներ են աշխատանքից ազատվել, և դրանով ուղիղ ցուցում է տալիս իրավապահ համակարգին և ասում է, որ եթե անգամ չեն հեռացվել, ուրեմն պետք է հեռացվեն, եթե նրանք ունեն մտերիմ հարաբերություններ»,- ասաց Տոնոյանը։

Նա ընդգծեց, որ իրավապահ համակարգի լիազորությունները չեն կարող փոխարինվել քաղաքական գնահատականներով և հիշեցրեց անմեղության կանխավարկածի սկզբունքը։

«Ինչի՞ համար է Ներքին գործերի նախարարությունը, ինչի՞ համար է Ազգային անվտանգության ծառայությունը, ինչի՞ համար են տարբեր ատյանների դատարանները: Նիկոլ Փաշինյանը միանձնյա իրեն վերապահել է բոլոր այս համակարգերի աշխատանքի կանոնակարգման գործառույթը: Ես որևէ տրամաբանություն չեմ տեսնում: Էլ չեմ խոսում անմեղության կանխավարկածի մասին, որ Նիկոլ Փաշինյանը Նվեր Ծառուկյանի գործի հետ կապված իրեն վերապահում է դատավճիռներ կայացնելու գործառույթ»,- ասաց Տոնոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։