45 մլն դրամ եկամուտ, 5 անշարժ գույք․ ինչ է հայտարարագրել Սրբուհի Գալյանը

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 2025 թվականի ընթացքում 45,202,134 ՀՀ դրամ եկամուտ է ունեցել։ Այդ գումարի հիմնական մասը՝ 26,690,752 ՀՀ դրամը, ձևավորվել է արդարադատության նախարարությունից ստացված աշխատավարձից կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Գալյանի ներկայացրած տարեկան հայտարարագրի ուսումնասիրությունից։

Հաշվի առնելով, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով նախարարի աշխատավարձի գործակիցը 12 է, իսկ 2025 թվականին պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 83 հազար 200 դրամ է, ստացվում է, որ անցյալ տարի Գալյանի ստացած պարգևավճարները և այլ հավելումները կազմել են շուրջ 13,711,552 ՀՀ դրամ: Սա նշանակում է, որ նախարարը տարվա ընթացքում ստացել է իր հաստիքային աշխատավարձի ավելի քան 114%-ի չափով լրացուցիչ վճարումներ, ինչի արդյունքում նրա ամսական միջին փաստացի վարձատրությունը կազմել է մոտ 2,224,229 ՀՀ դրամ:

Ի դեպ, Սրբուհի Գալյանն ու մյուս նախարարները քննադատության կենտրոնում հայտնվեցին ամիսներ առաջ, երբ պարզվեց, որ միլիոնների հասնող խրախուսումներ են ստացել: Գալյանն առաջինն էր, որը հանրայնացրեց, թե որքան պարգևավճար է ստացել։

Իշխանությունները պնդում են, որ միլիոնավոր դրամների պարգևավճարները տրվել են հակակոռուպցիոն պայքարի շրջանակում: Ի դեպ, այս հավելավճարները վերաբերում են 2025-ի միայն առաջին կիսամյակին։

Ըստ հայտարարագրում ներկայացված տվյալների՝ նախարարն ունի 5 անշարժ գույք, բանկային ավանդներ, պարտատոմսեր, ինչպես նաև ավելի քան 45 միլիոն դրամ ընդհանուր եկամուտ։

2025 թվականի դեկտեմբերի 15-ին Սրբուհի Գալյանը «Յունիբանկ» ԲԲԸ-ում ձեռք է բերել 11,998,005 ՀՀ դրամի պարտատոմսեր։ Այսինքն՝ նա ներդրում է կատարել բանկում՝ հետագայում եկամուտ ստանալու նպատակով։ Բացի այդ, նա 6,500,000 ՀՀ դրամ գումար է տրամադրել «Ադրեսս» ՍՊԸ-ին որպես փոխառություն, այսինքն՝ ընկերությանը պարտքով գումար է տվել։

Տարեվերջին Սրբուհի Գալյանն ունեցել է 2,000,000 ՀՀ դրամի բանկային ավանդ, իսկ բանկային հաշիվներում դրամական միջոցների ընդհանուր մնացորդը կազմել է 3,234,770 ՀՀ դրամ։ Բացի այս, նա հայտարարագրել է 2,900,000 ՀՀ դրամ և 5,300 ԱՄՆ դոլար կանխիկ դրամական միջոցներ։

Սրբուհի Գալյանը նաև «Ակբա Բանկ»-ից ստացել է 12,000,000 ՀՀ դրամ վարկ, 4,446,370 ՀՀ դրամ եկամտային հարկի վերադարձ՝ ՀՀ ՊԵԿ-ից, 1,200,000 ՀՀ դրամ եկամուտ ստացել է նախկին ամուսնուց՝ Պետրոս Մկրյանից, ինչպես նաև 760,872 ՀՀ դրամ աշխատավարձ է ստացել Երևանի պետական համալսարանից։ «Ակբա Բանկ»-ից բանկային ավանդների դիմաց 104,140 ՀՀ դրամ տոկոս է ստացել։

Տարեվերջին նախարարի վարկերի մնացորդը կազմել է 37,229,339 ՀՀ դրամ, որից 31,279,125 դրամը հիփոթեքային վարկ է՝ բնակարանի ձեռքբերման նպատակով։ Վարկերի մարմանն ուղղվել է 5,336,474 ՀՀ դրամ։

Գալյանն անշարժ գույք ունի ինչպես Երևանում, այնպես էլ՝ մարզերում։ 2023-ին նա հողամաս է գնել Կոտայքի մարզի Նաիրի համայնքում, իսկ 2015 թվականին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գնել է հողամաս և բնակելի տուն, որոնք համատեղ սեփականություն են։ Արդարադատության նախարարը երկու բնակարան էլ ունի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Դրանցից մեկը գնվել է 2022 թվականին, մյուսը՝ 2023 թվականին․ այս բնակարանները նա նվիրատվություն է ստացել։

Արփի Հակոբյան