Ազատ Արշակյանը հաղթեց Սամվել Կարապետյանին․ սուր քննադատությունը զրպարտություն չէ․ ՀՔԱՎ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու և 6 միլիոն դրամ փոխհատուցում վճարելու պահանջներով։ ՀՔԱՎ-ից հայտնում են, որ դատարանը եզրակացրել է, որ Արշակյանի արտահայտությունները եղել են գնահատողական դատողություններ և պաշտպանված են խոսքի ազատության շրջանակում։

«2026 թվականի մայիսի 11-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ազատ Արշակյանի՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակային հերքելու, հրապարակայնորեն ներողություն խնդրելու և 6 միլիոն դրամ փոխհատուցում վճարելու պահանջների մասին, արձանագրելով, որ նույնիսկ ամենասուր քննադատությունը չի կարող ինքնաբերաբար համարվել զրպարտություն, եթե այն ներկայացվում է որպես կարծիք և վերաբերում է հանրային հետաքրքրություն ունեցող հարցերի։

Կայացված վճռով Դատարանը կարևորել է խոսքի ազատության սկզբունքը՝ ընդգծելով, որ հանրային դաշտում գործող անձանց վերաբերյալ գնահատականները պետք է դիտարկվեն առավել լայն հանդուրժողականության շրջանակում։

Ազատ Արշակյանի շահերը Դատարանում ներկայացրել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչներ՝ Անի Չատինյանը և Սամսոն Գալստյանը։

Գործի հիմքում Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի՝ 12.07.2025թ. լրագրող Նարեկ Կիրակոսյանի, ինչպես նաև 22.07.2025թ. Առաջին լրատվականի «Բաց Հարթակ» հաղորդմանը տված հարցազրույցում հնչեցրած արտահայտություններն էին, որոնցում նա քննադատական ձևակերպումներով անդրադարձել էր Սամվել Կարապետյանի գործունեությանը։ Հայցվոր կողմը պնդել էր, որ այդ հայտարարությունները պարունակում են իրականությանը չհամապատասխանող և զրպարտչական բնույթի տեղեկություններ, որոնք արատավորում են Սամվել Կարապետյանի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը։ Մասնավորապես, ըստ հայցի, Ազատ Արշակյանը հրապարակայնորեն ներկայացրել էր, թե Սամվել Կարապետյանը գործում է Հայաստանի Հանրապետության դեմ, պաշտպանում է այլ երկրի շահերը, հարկեր չի վճարում, «կողոպտել և տարել է կրկեսը» և կատարել էր այլ նմանատիպ հայտարարություններ, որոնք Սամվել Կարապետյանը գնահատել էր որպես փաստացի տվյալներ, ոչ թե կարծիք։

Հայցադիմումով դատարանից պահանջվում էր պարտավորեցնել Ազատ Արշակյանին հրապարակայնորեն հերքել այդ տեղեկությունները, հրապարակային ներողություն խնդրել և վճարել 6 միլիոն դրամ փոխհատուցում՝ զրպարտության հետևանքով պատճառված վնասի համար։

Գործի քննության արդյունքում Դատարանը, ուսումնասիրելով գործի նյութերը, արձանագրել է, որ պատասխանողի արտահայտությունները կրել են գնահատողական դատողության բնույթ և արտահայտել են նրա անձնական կարծիքը հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։ Ընդգծվել է նաև, որ հարցազրույցների ընթացքում Ազատ Արշակյանը բազմիցս նշել է, որ արտահայտում է իր կարծիքը, իսկ օգտագործված սուր և երբեմն ոչ կոռեկտ ձևակերպումները եղել են խոսքի ազդեցությունն ուժեղացնելու ոճական միջոցներ։

Արդյունքում դատարանը եզրահանգել է, որ տվյալ դեպքում առկա չէ զրպարտության համար պատասխանատվության հիմք, իսկ արտահայտությունները գտնվում են խոսքի ազատության պաշտպանության ներքո։ Այսպիսով, Սամվել Կարապետյանի ներկայացրած հայցը ամբողջությամբ մերժվել է՝ առանց բավարարման թողնելով հրապարակային հերքման, ներողության և փոխհատուցման պահանջները»,- ասված է հաղորդագրությունում։