3․9 մլն դրամի պարգևավճար, հիփոթեքային վարկեր․ ինչ է հայտարարագրել Ռուբեն Ռուբինյանը

Լուրեր

24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
Բոլորը

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անցած տարի 22․8 մլն դրամ եկամուտ է ունեցել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով նրա ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն՝ այդ գումարից 1․5 մլն դրամը «Հայէկոնոմբանկ»-ից վարկ է, 2․8 մլն դրամը՝ ֆինանսների նախարարությունից եկամտահարկի վերադարձ, 80․9 հազար դրամը՝ «Ինեկոբանկ»-ից այլ եկամուտ, 549 հազար դրամը՝ «Ինեկոբանկ»-ից ավանդի դիմաց ստացած տոկոս։ ԱԺ-ից Ռուբինյանը ստացել է 17․9 մլն դրամ։

Եթե հաշվի առնենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով Ազգային ժողովի նախագահի տեղակալի դրույքաչափի գործակիցը 14 է, իսկ 2025 թվականին պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը՝ 83 հազար 200 դրամ է, ստացվում է, որ Ռուբինյանն անցած տարի 3․9 մլն դրամ պարգևավճար է ստացել։

ԱԺ նախագահի տեղակալը 2025-ին «Հայէկոնոմբանկ»-ի պարտատոմսեր է գնել մոտ 10 մլն դրամով։ Տարվա սկզբում նա ունեցել է 2 բանկային ավանդ, որոնցից մեկը՝ 5 մլն-ի չափով, տարեվերջին զրոյացվել է, իսկ մյուսի՝ 2․5 մլնանոց ավանդի չափն ավելացել է՝ դառնալով 5 մլն դրամ։ Տարեվերջի դրությամբ նրա բանկային հաշվին եղել է գրեթե 1․5 մլն դրամ։

Ռուբինյանը հայտարարագրել է բնակարան և ավտոկայանատեղի Երևանում: Նրա հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը 31․9 մլն դրամ է, տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղել է 5․2 մլն դրամ։

Թեև Ռուբինյանը ավտոտնակ է հայտարարագրել, ավտոմեքենա նա չունի։

Ավտոմեքենա չունի նաև ԱԺ փոխնախագահի կինը՝ Մարիամ Հաջի-Հակոբյանը։ Նա նույնպես աշխատում է ԱԺ-ում, գլխավոր մասնագետ է։ Հաջի-Հակոբյանը չի հայտարարագրել նաև որևէ անշարժ գույք։ Նա «ՄԼ Մայնինգ» ընկերությանը 13․3 մլն դրամ փոխառություն է տվել՝ բնակարանի գնման իրավունքի համար։ Նշենք, որ ընկերությունը բնակելի համալիրներ է կառուցում թե՛ Երևանի տարբեր թաղամասերում՝ Ավան, Արաբկիր, Քանաքեռ, Մալաթիա-Սեբաստիա, թե՛ մարզերում։

Մարիամ Հաջի-Հակոբյանը բանկերում 2 ավանդ ունի՝ 1417 դոլարի և 1․5 մլն դրամի չափով։ Տարեվերջին նրա բանկային հաշվին եղել է 642 հազար դրամ, կանխիկ ունեցել է 450 հազար դրամ և 1200 դոլար։

Ռուբինյանի կինն ԱԺ-ից ստացել է մոտ 2․9 մլն դրամ աշխատավարձ, ֆինանսների նախարարությունից՝ 1․2 մլն դրամ հիփոթեքային վարկի եկամտահարկի վերադարձ, 414 հազար դրամ այլ եկամոտ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից և 254 հազար դրամ ստացել է Լուսինե Գրիգորյանից։ Հաջի-Հակոբյանի հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը գրեթե 13 մլն դրամ է։ Դատելով ամուսինների հիփոթեքային վարկերի մայր գումարների տարբեր մեծություններից, նրանցից յուրաքանչյուրն առանձին բնակարան է գնել։

Գայանե Խաչատրյան