«Nissan»-ի վարորդին «նվաստացնել» ցանկացող երիտասարդը զինծառայությունից ազատված է

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Շուրջ կես ամիս առաջ խոշոր ավտովթարի պատճառ դարձած 19-ամյա Վարդան Մարկոսյանն ազատված է պարտադիր զինվորական ծառայությունից։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Պաշտպանության նախարարությունից։

«Վարդան Մարկոսյանն օրենքով սահմանված հիմքով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից»,- հայտնել են պաշտպանական գերատեսչությունից՝ չմանրամասնելով, թե քաղաքացին կոնկրետ ինչ հիմքով է ազատվել ծառայությունից։

Ուշագրավ է, որ ՊՆ-ն մի շարք դեպքերում որոշակի մանրամասներ է հայտնել քաղաքացիների չծառայելու հիմքերի վերաբերյալ, մասնավորապես, եթե խնդիրը եղել է առողջական, ապա դա նշվել է, գաղտնի պահելով միայն առողջական խնդրի բնույթը։ Վարդան Մարկոսյանի՝ բանակում ծառայել-չծառայելու հարցը հանրության շրջանում լայն քննարկման թեմա դարձավ այն բանից հետո, երբ հրապարակվեց նրա մասնակցությամբ մի տեսանյութ, որտեղ 19-ամյա երիտասարդը մեքենան վարելով ասում է․«Նայեք էն «Nissan»-ն ուզումա հետներս քշի, ի՞նչ անենք, նվաստացնե՞նք մի հատ «Nissan»-ի վարորդին, ի՞նչ անենք, մի հատ կրե՞նք»։

Այս խոսքերն ասելուց 20 վայրկյան անց նրա վարած Mercedes CLS-ը անթույլատրելի արագությամբ երթևեկում ու բախվում է 53 երթուղին սպասարկող ավտոբուսին, հարվածում Toyota և Jaguar մարդատարներին։ Հարվածի հետևաքնով Jaguar-ն անցնում է բաժանարար գոտու բետոնե պատնեշի վրայով, կոտրում այն և հայտնվում հանդիպակաց գոտում, մասամբ՝ մայթին։ Երեք մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: Վարդան Մարկոսյանը այս վթարից հետո նոր տեսանյութեր էր նկարահանում և ծաղրում իրեն քննադատողներին, միաժամանակ խոստանում, որ նման կոնտենտի պակաս լսարանը չի ունենալու։

Վթարից միայն 15 օր անց նրա նկատմամբ քրեական վարույթ հարուցվեց՝ միանգամից երեք հոդվածով՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, խուլիգանության և առանց իրավունքի տրանսպորտային միջոց վարելու համար: Այս հոդվածներով առավելագույն պատիժը՝ մինչև 5 տարի ազատազրկումն է: Մարկոսյանը տնային կալանքի տակ է։

 

Նարեկ Կիրակոսյան