Անչափահասին թմրանյութ վաճառողը մինչև 15 տարվա ազատազրկման կենթարկվի. նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր արտահերթ նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը նպատակ ունի խստացնել պատիժները թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մասնավորապես՝ դրանց իրացման համար։

Նախագծի հիմնական զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրեց առաջարկվող խստացումները՝ նշելով, որ նպատակը հատկապես թմրամիջոցների իրացման դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն է։

«Խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով իրացնելու դեպքում սահմանել 5-ից 10 տարվա պատիժ։ Երկրորդ՝ առանձնապես խոշոր չափերով կամ անչափահասի նկատմամբ կամ անչափահասի ներգրավմամբ թմրամիջոց իրացնելու դեպքում սահմանել 8-ից 15 տարվա պատիժ։ Եթե գործող օրենքով «Տելեգրամ» ալիքով թմրամիջոց իրացնելու համար սահմանվում է 3-ից 6 տարվա պատիժ, ապա այս նախագծով խստացվում է՝ դառնալով 5-ից 10 տարվա պատիժ։ Եթե գործող օրենքով անչափահասին թմրամիջոց վաճառելու համար սահմանվում է 3-ից 6 տարվա պատիժ, ապա այս նախագծով խստացվում է՝ դառնալով 8-ից 15 տարվա պատիժ»,- ասաց Սարգսյանը։

Օրենքի նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։