Արա Ֆիդանյանը մասնակցել է Եվրոպոլի կապի գրասենյակների ղեկավարների տարեկան համաժողովին
Հասարակություն
09.05.2026 | 16:29
Կայացել է Եվրոպոլի կապի գրասենյակների ղեկավարների տարեկան համաժողովը, որին առաջին անգամ մասնակցում էր ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանը։ Մասնակիցները ողջունել են ՀՀ կապի սպային և կարևորել Եվրոպոլում Հայաստանի ներկայացուցչության հիմնումը, հայտնում են ՆԳՆ-ից։
Իր հերթին Արա Ֆիդանյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել, որ Հայաստանի ներկայացվածությունը կխթանի միջազգային իրավապահ համագործակցության ընդլայնմանը։
Համաժողովի ընթացքում քննարկվել են անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարին, ինչպես նաև ամենօրյա գործունեության ընթացքում անվտանգ կապուղիների օգտագործմանն առնչվող հարցեր։