«Ունենք առաջարկը, չենք ընդունում»․ Ղազինյանը՝ ՀԷՑ-ը 380,000 դոլարով գնելու Կառավարության առաջարկի մասին

Լուրեր

05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
05.10.2026 | 12:44
Թեհրանում ընթանում է Միրզոյան–Արաղչի հանդիպումը՝ ընդլայնված կազմով
05.10.2026 | 12:40
Իսպանիայի վարչապետը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ բնակարանային ճգնաժամի խորացման ֆոնին
05.10.2026 | 12:29
ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով
05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
Բոլորը

«Ունենք այդ առաջարկը, չենք ընդունում»․ լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին ԺՊ Դավիթ Ղազինյանը։

«Ազատություն» ռադիոկայանն օրեր առաջ գրել էր, որ ՀՀ կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ձեռքբերման համար բաժնետերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին առաջարկել է շուրջ 23,3 միլիարդ դրամ՝ 62 մլն 300 հազար դոլար, պայմանով, որ Կարապետյանն ընկերությանը վերադարձնի վերջին տասը տարիներին ստացած շահաբաժինները՝ 23 մլրդ 158 մլն դրամը։ Փաստացի, եթե սեփականատերն իր ստացած շահաբաժինները վերադարձնի ընկերությանը, Կառավարության՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի համար առաջարկը կկազմի 142 մլն դրամ՝ 380 000 դոլար։

«Ինձ էլ են ասել, որ համապատասխան փաստաթուղթն արդեն լրագրողների ձեռքում է։ Մենք չէինք ցանկանում դա հրապարակել՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ։ Հերթական անգամ պետության վերաբերմունքն է մասնավորի բիզնեսի նկատմամբ։ Նարեկ Կարապետյանը շատ ճիշտ է անում, որ չի անդրադառնում այդ թեմային։ Ինչպես բազմիցս ես նշել եմ՝ Սամվել Կարապետյանը բացարձակ խնդիր չունի իր ունեցվածքը պաշտպանելու։ Տեսնելով երկիրն ուր է գնում և ինչ վիճակում է, այստեղ խոսել ՀԷՑ-ի կամ իր կորցրածի կամ բանակցությունների մասին, կարծում եմ, ճիշտ չի»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ գնից է կախված՝ Կառավարությունը կգնա ՀԷՑ-ը պետական բյուջեի միջոցներով գնելու տարբերակո՞վ, թե՞ մասնավորեցման ուղով․ «Իսկ գինը պետք է որոշվի համակողմանի վերլուծության արդյունքում։ Եթե դա կլինի տրամաբանական գին, շատ լրջորեն կքննարկվի, եթե շատ մեծ լինի գինը և ակնհայտ կլինի, որ պետական բյուջեի միջոցներով մենք չենք կարող այդ ձեռքբերումն իրականացնել, կգնանք երկրորդ սցենարով»։

Եվգենյա Համբարձումյան