Բալահովիտում ՔՊ շտաբի պետի ներկայությամբ հնչած կրակոցների գործով 4-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ նա կալանավորվել է

Լուրեր

24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Բալահովիտի շտաբի պետ Գևորգ Սարգյանի հետ կապված միջադեպով 4-րդ անձին է մեղադրանք ներկայացվել։ Քննչական կոմիտեից մեղադրյալի անունը չեն հայտնում, սակայն նշում են, որ նա մեղադրվում է սպանության փորձին օժանդակելու համար, միջնորդություն է ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Factor TV-ի տեղեկություններով՝ մեղադրյալի անունը Հրաչյա Ստեփանյան է։ Մեզ հայտնի է նաև, որ գործով անցնող մյուս երեք անձինք Հայաստան են եկել Բելառուսից, իսկ կալանավորված Հրաչյա Ստեփանյանի վերաբերյալ այս պահին այլ տեղեկություններ չունենք։

Հիշեցնենք՝ Factor TV-ն գրել էր այն մասին, որ օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Բալահովիտի շտաբի պետ Գևորգ Սարգյանի հետ կապված միջադեպ է տեղի ունեցել։
Այն պահին, երբ նա դուրս է եկել ավտոլվացման կետից և սկսել է մեքենան վարել, մեկ այլ մեքենա հարևանությամբ կանգառ է արել, դրա մեջ գտնվող անձը, պատուհանի ապակին իջեցրելով, բղավել է ու երկու անգամ կրակել է օդ։ ՔԿ-ից մեզ հայտնել էին, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի հատկանիշներով։

Արաքս Մամուլյան