ԲՀԿ-ից պնդում են ՝ Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցն է հայհոյել ԲՀԿ-ին նախընտրական շտաբի համար տարածք տրամադրած քաղաքացուն

Լուրեր

05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
05.10.2026 | 12:44
Թեհրանում ընթանում է Միրզոյան–Արաղչի հանդիպումը՝ ընդլայնված կազմով
05.10.2026 | 12:40
Իսպանիայի վարչապետը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ բնակարանային ճգնաժամի խորացման ֆոնին
05.10.2026 | 12:29
ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով
05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
05.10.2026 | 12:12
Քրեական հեղինակություն համարվող անձը տնային կալանքից սպանություն է նախապատրաստել․ Ոստիկանությունը կանխել է․ կան ձերբակալվածներ․ ՆԳՆ
Բոլորը

ԱԺ ընտրությունների քարոզարշավի մեկնարկի նախօրեին՝ մայիսի 7-ին, միջադեպ է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների և Գագիկ Ծառուկյանի թիմակիցների միջև։

Թաղապետարանի աշխատակիցները ցանկացել են Բագրատունյաց պողոտայում գտնվող ԲՀԿ շտաբի վրայից հեռացնել Գագիկ Ծառուկյանի և թեկնածուներից Գևորգ Ստեփանյանի քարոզչական պաստառը՝ թույլատրելի 5 քմ ծավալը գերազանցելու պատճառաբանությամբ։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանը Facebook-ում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ շտաբում գտնվողները ծեծի են ենթարկել վարչական շրջանի աշխատակիցներին։

«Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա, նրանցից մեկը ծեծի է ենթարկվել, գլխին հասցված հարվածի հետևանքով վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց»,- գրել է մամուլի խոսնակը։ Factor.am-ը միջադեպի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց ԲՀԿ թեկնածու Գևորգ Ստեփանյանի հետ։ Նա հակառակն է պնդում, թե հարձակման ենթարկվել է իրենց նախընտրական շտաբի համար տարածք տրամադրած քաղաքացին։

«Ես այդ պահին շատ հեռու եմ եղել Շենգավիթ վարչական շրջանից, ինձ տեղյակ են պահել, որ միջադեպ է եղել, եկել եմ վարչական շրջան։ Սեփականատիրոջ շենքի վրա փակցված է եղել իմ նկարը, ինչը մի փոքր մեծ է եղել։ Առանց սեփականատիրոջը զգուշացնելու, եկել են թաղապետարանի աշխատակիցները լկտի պահվածքով․․․սեփականատերը 70 անց մարդ է, իր տղայի հետ կանգնած է եղել։ Լկտի պահվածքով ասել են՝ քանդեք, շպրտեք այստեղից։ Տարիքով մարդ է, ասել է՝ տղա ջան, այդպես մի խոսա, հայհոյանք է եղել սեփականատիրոջ հասցեին, որից հետո տղան և թաղապետարանի աշխատակիցը սկսել են իրար քաշքշել»,-ասաց նա։

Հարցին՝ տեղադրելուց առաջ ինչո՞ւ չափսերը հաշվի չեն առվել, Գևորգ Ստեփանյանն ասաց․ «Բոլոր տեղերը, որտեղ խփած է, համապատասխանում է չափսերին, այդ մեկի տպագրության հետ կապված խնդիր է եղել, մի փոքր մեծ է եղել, նույն վայրկյանին կփոխվեր, դրա խնդիրը ո՞րն է։ Այդ մի հատի համար կարելի՞ էր մարդու հետ այդպես խոսել»։ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակն իր հերթին ընդգծում է՝ օրենքի ցանկացած խախտում արձանագրվում է և համապատասխան միջոցներ են կիրառվում:

«Պաստառը ապամոնտաժելու ընթացքում, հավանաբար ինչ-որ մեկի «ահազանգով» շտապ գործողության հասցե են հասնում քարոզչական պաստառի անխախտելիության «խրոխտ»պաշտպանները և որոշում են հարցը լուծել «հին ու բարի» մեթոդներով . վիրավորում են և ծեծի ենթարկում»,- գրել է Արտյոմ Կարապետյանը: Գևորգ Ստեփանյանը նշում է՝ քաղաքապետարանի աշխատակիցներն են «հին մեթոդներով աշխատում»։ «Շատ լավ տեսնում ենք, թե քաղաքապետարանի աշխատակիցներն ովքեր են, հին մեթոդներով են շարժվում, բայց ոչինչ, ամեն ինչ վերջ ունի»,-ասաց նա։ Միջադեպից հետո պաստառը հեռացվել է նախընտրական շտաբի վրայից։

Նարեկ Կիրակոսյան