Օգնություն ենք խնդրում` կոչերի փոխարեն գործեն. անհետ կորածների հարազատները համալիրի դիմաց են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Անհետ կորած զինծառայողների հարազատները Մարզահամերգային համալիրի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են գտնել և վերադարձնել իրենց որդիներին։ Ընդգծում են, որ իրենց գործողությունը քաղաքական բնույթ չունի և օգնության կոչ է։

«Մտածում ենք, որ կարող է ինչ-որ բան փոխվել։ Չգիտեմ` վեց տարի սպասում ենք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը, որի որդին անհետ կորած է համարվում 44-օրյա պատերազմից հետո, հույս ունի, որ տղան ողջ է և Բաքվում է:

Տարեց տղամարդը, որի որդին նույնպես անհետ կորած է 44-օրյա պատերազմից հետո, հույս է հայտնում, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Եվրոպական միության երկրների ղեկավարները, որոնք այժմ Մարզահամերգային համալիրում են, կարող են դերակատարում ունենալ հարցի լուծման համար:

«Եթե մարդկային մոտեցում ունենան, իհարկե կարող են։ Ամբողջ աշխարհում խոսում են իրավունքներից, ազատությունից, բայց մենք արդեն քանի տարի է` սպասում ենք մեր երեխաներին»,- ասաց նա։

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց: «Մենք չենք ուզում, որ սա դառնա քաղաքական հարց։ Մենք սիրում ենք մեր երկիրը և չենք ցանկանում որևէ բիծ լինի դրա վրա։ Մեր պահանջը մեկն է՝ վերադարձնել մեր երեխաներին։ Մենք ակնկալում ենք ոչ թե միայն հայտարարություններ, այլ կոնկրետ գործողություններ՝ մարդասիրական բոլոր նորմերին համապատասխան»,– ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում: