Շատ ուրախ եմ կրկին Հայաստանում գտնվելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահը։ «Շնորհակալություն այս ջերմ ընդունելության համար։ Վաղը՝ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում, մենք կշարունակենք կառուցել ավելի ինքնիշխան Եվրոպա։ Այնուհետև իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև»,-գրել է Էմանուել Մակրոնը։
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed