Մերցը չի մասնակցի Երևանի գագաթնաժողովին․ Գերմանիան կներկայացնի Մակրոնը

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին։ Նրա փոխարեն այնտեղ Գերմանիան կներկայացնի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Փարիզը ստացել է Գերմանիայի փոխարեն քվեարկելու իրավունք, կիրակի՝ մայիսի 3-ին հաղորդել է dpa գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության ներկայացուցչին, փոխանցում է DW-ն։

«Սա համաձայնեցված որոշում էր, և մենք դա գնահատում ենք, ինչպես, ակնհայտորեն, նաև ֆրանսիական կողմը»,- հայտարարել է նա։

Այսպիսով, սա կլինի ԵՔՀ առաջին գագաթնաժողովը առանց Գերմանիայի կառավարության ղեկավարի մասնակցության։ Կանցլերի չմասնակցելու պատճառ է նշվել «այլ պարտավորությունների» առկայությունը։ dpa-ն հիշեցնում է, որ կանցլերի և Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդի միակ հրապարակային միջոցառումը Բեռլինում կուսակցության նախագահության նիստին մասնակցությունն է։

«Դաշնային կանցլերն արդեն մասնակցել է ԵՔՀ երկու հանդիպումների և ակտիվ կապեր է պահպանում բազմաթիվ մասնակիցների հետ»,- նշվում է հաղորդագրությունում։

ԵՔՀ առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել Պրահայում, որին հաջորդել են ևս վեցը։ Դրանցից հինգին մասնակցել է Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցը, իսկ Մերցը մասնակցել է Ալբանիայում և Դանիայում կայացած հանդիպումներին։

Այն պրակտիկան, ըստ որի Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը փոխադարձաբար ներկայացնում են միմյանց, արդեն կիրառվել է նաև ԵՄ գագաթնաժողովներում։

Հիշեցնենք՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը անցկացվում է տարին երկու անգամ, և դրան մասնակցում են եվրոպական երկրների առաջնորդները՝ քննարկելու համագործակցությունը ընդհանուր առաջնահերթությունների շուրջ, ներառյալ՝ ժողովրդավարության ամրապնդումը, տնտեսական և էներգետիկ անվտանգությունը, նորարարությունների և նոր տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների լուծումը։

ԵՔՀ կազմում են ԵՄ 27 երկրներ և 20 գործընկեր պետություններ, որոնց թվում են Ուկրաինան, Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան։ Կազմակերպությունը ստեղծվել է 2022 թվականին Մակրոնի նախաձեռնությամբ՝ ի պատասխան Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի Ուկրաինայի դեմ և նպատակ ունի խորացնել ԵՄ-ի և եվրոպական այլ երկրների համագործակցությունը։