Միջադեպ լրագրողի և պատգամավորի միջև. հնչել են վիրավորական արտահայտություններ, Նազարյանը լրագրողին սպառնացել է ազատազրկմամբ

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Տավուշի մարզի Կիրանց գյուղում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողության ընթացքում, միջադեպ է տեղի ունեցել ԱԺ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանի և լրագրող Անի Գևորգյանի միջև։

Տարածված տեսանյութի սկզբում լրագրողը Գեղամ Նազարյանին ասում է․ «Իսկ դուք ունե՞ք։ Ձեր որդու շիրմաքարը ստեղ ա, վաճառքի եք հանել»։

Ինչին ի պատասխան Նազարյանն ասում է․ «Էս ո՞վ ա, սրան հավաքեք ստեղից»։ Ավելին՝ պատգամավորը սպառնում է, որ Անի Գևորգյանը «բանտում փտելու է»։

«Էս օգոստոսի 2-ից հետո ես ազատ մարդ եմ լինելու, դուք բանտում եք փտելու»,- ասում է պատգամավորը։

Լարված խոսակցությունը շարունակվում է փոխադարձ մեղադրանքներով, որոնց ընթացքում պատգամավորը նաև հայհոյանքներ է հնչեցնում լրագրողի հասցեին։

«Սուրբ տեղը խի՞ ես եկել անբարոյականություն անում»,- ասում է Նազարյանը, որին հետևում է լրագրողի պատասխանը․ «Սուրբ տեղը ձեր նմանը չպիտի գա»։

Factor TV-ն միջադեպի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Գեղամ Նազարյանից։

«Ես էսօր լրագրող չեմ տեսել»,- ասաց պատգամավորն ու անջատեց հեռախոսը։

Անի Գևորգյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ ինքը Կիրանց էր մեկնել՝ լուսաբանելու Սուրբ Երրորդություն եկեղեցու վերաբացման և օծման արարողությունը։ Լրագրողը պատմում է, որ դեպքից առաջ ՊՊԾ ծառայողի հետ հանգիստ զրուցում էր, ապա խոսակցությանը միջամտել է Նազարյանը։

«Մենք առանց ուղիղ եթերը միացնելու, առանց տեսախցիկները միացնելու խոսում էինք ՊՊԾ ծառայողի հետ: Եվ եթե ՊՊԾ ծառայողները, իրապես, անաչառ են և իրենց աշխատանքն են կատարում, վստահաբար, պիտի փաստեն՝ ամեն ինչ ինչպես է եղել: ՊՊԾ ծառայողներից մեկը մեզ հետ խոսում էր, ասում էր, որ ինչ-որ արարողակարգային գոտի են սահմանելու, որից այն կողմ չենք կարող գնալ: Ես հստակ ասում էի, որ, բնականաբար, եկեղեցի մտնելու եմ, բայց եկեղեցու ներսում հարց չեմ տալու, հանգիստ լինեն: Էդ ժամանակահատվածում  Գեղամ Նազարյանը վիրավորական արտահայտություններով գալիս միջամտում է, թե ես ինչ գործ ունեմ ստեղ և ինձ հավաքեն տանեն: Որից հետո հնչում է իմ ասածը, որ ինքն իր որդու շիրմաքարն է ուրացել: Մենք ամբողջական չենք նկարել, որովհետև սկզբում ՊՊԾ աշխատողի հետ պարզապես խոսում էինք, և էդ պահին նկարելու իմաստը չէի հասկանում: Ավելի ուշ պատրաստվում էինք ուղիղ եթեր մտնել, որովհետև հենց նոր իջել էինք մեքենայից և մեզ մոտեցել էր ՊՊԾ ծառայողը»,- պատմեց լրագրողը։

Նա պնդում է, որ Նազարյանը իրավունք չուներ միջամտելու իր մասնագիտական գործունեությանը։

«Գեղամ Նազարյանը ի՞նչ իրավունք ուներ գալ, միջամտել իմ ու ՊՊԾ ծառայողի խոսակցությանը, չթողնել, որպեսզի մենք հասկանանք՝ ինչ ենք խոսում, մի բան էլ հորդորել, որ ինձ հավաքեն տանեն: Այդ դեպքում, պիտի պատրաստ լինի, որ լրագրողն էլ իրեն կարող է հիշեցնել, որ ասում են՝ ինքն իր որդու շիրիմն է ուրացել»,- մեզ հետ զրույցում ասաց լրագրողը։

Գևորգյանը նաև պնդեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ Նազարյանը խոչընդոտում է իր մասնագիտական գործունեությանը։ Նա հիշեցրեց նախորդ միջադեպը դարձյալ Կիրանցում՝ սահմանազատման գործընթացի ժամանակ, երբ պատգամավորը փորձել էր խոչընդոտել իրենց աշխատանքը և վիրավորական արտահայտություններ հնչեցրել։

Նշենք, որ Գեղամ Նազարյանը պատգամավոր է ընտրվել «Հայաստան» դաշինքի ցուցակով, հետո դուրս եկել և դարձել անկախ պատգամավոր։ Նրա որդին զոհվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում։

Արփի Հակոբյան