Մեքենա վարելու ուսուցումը ՆԳՆ-ն նախատեսում է պարտադիր դարձնել

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԳՆ տարեկան համաժողովում ներկայացվել է 2025թ․ գործունեության արդյունքները։ Մասնավորապես նշվել է, որ գերատեսչությունում աշխատանք է տարվում մեքենա վարելու ուսուցումը պարտադիր դարձնելու, ուսուցում իրականացնող կազմակերպություններին լիցենզավորելու և քննությունների անցկացումը նրանց պատվիրակելու ուղղությամբ։ Նախաձեռնության նպատակը վարորդների պատրաստման որակի բարձրացումն ու ոլորտի ավելի կարգավորված կազմակերպումն է։

«Հաշվառման-քննական ստորաբաժանումներում վարորդական իրավունքի վկայականի գործնական քննության անցկացման համար նախատեսված տրանսպորտային միջոցները համալրվել են ժամանակակից տեսաձայնագրիչներով, որոնք ապահովում են քննության ողջ ընթացքի անընդհատ տեսաձայնագրումը։

Աշխատում ենք վարելու ուսուցումը դարձնել պարտադիր, լիցենզավորել կրթական գործունեություն իրականացնողներին, պատվիրակել նրանց քննություններ։

Միաժամանակ, վարորդական վկայականներն ու տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերը հասանելի ենք դարձրել թվային տարբերակով: Փաստաթղթերը թվային տարբերակով ձեռք բերելու դեպքում վճարվելիք պետական տուրքը կիսով չափ կրճատվում է: Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և համարանիշը ձեռք բերելու համար այլևս պարտադիր չի մոտենալ գրասենյակ։ Այն հնարավոր կլինի ստանալ «Հայփոստի» միջոցով առաքման տարբերակով՝ վճարելով տվյալ ծառայության արժեքը»,- մանրամասնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը: