Արմեն Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ
Քաղաքականություն
22.04.2026 | 18:15
ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ ապրիլի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Դելֆի տնտեսական ֆորում»-ի շրջանակում հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ:
«Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։