ԿԿՀ-ն Տիգրան Արզաքանցյանին բանավոր դիտողություն է հայտարարել

Լուրեր

25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել «Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի նկատմամբ՝ կուսակցության 2023 և 2024 թվականների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվություններում մի շարք անհամապատասխանությունների և ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու համար։

Հայտարարագրում կուսակցության ղեկավար մարմնի անդամների վերաբերյալ տեղեկությունը բացակայել են, բանկային քաղվածքներում զրոյական շարժի պայմաններում հաշվետվություններով գումարի մուտքեր և ելքեր են արտացոլված եղել, անկանխիկ հաշվարկների պահանջների հնարավոր խախտումներ են եղել, ինչպես նաև ԶԼՄ հրապարակումներով լուսաբանված միջոցառումների ֆինանսական ծախսերը արտացոլված չեն եղել հաշվետվություններում:

Վարույթի ընթացքում հանձնաժողովի կողմից պահանջվող տեղեկատվությունը հանձնաժողով է ներկայացվել։ Ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան դրույթների, եթե անձը հայտարարագիրը ներկայացնում է վարչական վարույթի հարուցումից հետո՝ մինչև վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը, ապա վարույթը ենթակա է կարճման։

Տիգրան Արզաքանցյանը հանձնաժողովին ներկայացրել է նաև գրավոր բացատրություն, որում նշել է, որ հայտարարագիրը ժամանակին չներկայացնելը չի եղել միտումնավոր կամ անբարեխիղճ վերաբերմունքի արդյունք։ Որպես պատճառ նշվել է կուսակցական ակտիվ գործունեությունը և աշխատանքային խիստ ծանրաբեռնվածությունը, ինչի պատճառով հնարավոր չի եղել պատշաճ հետևել հայտարարագրման տեխնիկական գործընթացին։

«․․․Կուսակցության վարչության նախագահի կողմից թույլ տրված իրավախախտումը նվազ նշանակության գնահատելիս հաշվի է առնում նաև այն, որ կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների հավաստիությունը ստուգելու նպատակով Հանձնաժողովի կողմից պահանջվող փաստաթղթերն ու տեղեկատվությունը օրենքով սահմանված կարգով և ժամկետում հանձնաժողով չի ներկայացվել առաջին անգամ»,-նշվում է ԿԿՀ որոշման մեջ:

«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանն ազատվել է վարչական պատասխանատվությունից, նրան բանավոր դիտողություն է հայտարարվել։

Եվգենյա Համբարձումյան