Դեղերի վրա նախկինում ծախսվող գումարը կարելի է ծախսել օրապահիկի վրա․ Փաշինյանը՝ Լառնակա մեկնողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
Բոլորը

Վերջին օրերին շատ բուռն քննարկումների տեղիք է տալիս իմ այն արտահայտությունը, թե ապրիլի 1-ից ավելացված թոշակով մեր թոշակառուները կարող են դեպի Լառնակա ինքնաթիռի տոմս գնել, որովհետև տոմսերի արժեքները տատանվում են 2-15 եվրոյի սահմաններում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջին շրջանում, երբ որ մենք մարզերով այցելություններ ենք անում, բազմաթիվ թոշակառուներ մեզ ասում են հետևյալը, որ մենք նախկինում 30, 40 հազար դրամ ծախսում էինք դեղերի վրա, իսկ այժմ առողջության ապահովագրության առկայության պայմաններում այդ գումարները մնում են մեր գրպանում։ Ապրիլի 1-ից 10,000 դրամով ավելացել է կենսաթոշակը, նաև հետվճարի հնարավորություն կա, երբեմն՝ 5000, երբեմն՝ 7000, երբեմն՝ 10,000, այսինքն 20,000 դրամով ակնհայտորեն կարելի է ձեռք բերել 3, 5, 10 եվրոյանոց, 10 եվրոյանոց տոմս, դեպի Լառնակա, օրինակ, և այդ դեղերի վրա նախկինում ծախսված գումարները կարելի է ծախսել օրապահիկի և այլ ծախսերի վրա»,- ասաց նա։

Փաշինյանը կոչ արեց թոշակառուներին, որ նրանք այդ դեղերի գումարները մի կողմ դնեն և առաջիկա ամռան ընթացքում օգտվեն առիթից, սկսեն ճամփորդել։

«Իհարկե այստեղ նաև անհրաժեշտ է որոշակի հմտությունների տիրապետել՝ օնլայն տոմս գնելու, և մենք կարող ենք մտածել այդ մասին արդեն։ Այո, սա կարող է մեր նախորդ պատմության դիտանկյունից շատ տարօրինակ է հնչում, բայց ես մեր այդ խմբի բոլոր թոշակառուներին կոչ եմ անում՝ անպայման մտածել այդ մասին»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։