Դատապարտյալը երեք օր անընդմեջ ինքնավնասում է կատարել. նոր մանրամասներ «Արմավիր» ՔԿՀ-ի աղմկահարույց դեպքից

Լուրեր

25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Բոլորը

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գ․Պետրոսյանը երեք օր շարունակ ինքնավնասում է արել, կտրել է երակները, ապա՝ հացադուլ հայտարարել։ Factor TV-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ինքնավնասմանը նախորդած դեպքերից։

Մասնավորապես, Պետրոսյանն անազատության մեջ գտնվելու ընթացքում հասցրել է հայտնվել հոգեկան առողջության պահպանման կենտրոններից մեկում, հիվանդանոցում, որտեղ կրկին ինքնավնասման է դիմել, ինչպես նաև հացադուլ հայտարարել։ Factor TV-ի տեղեկություններով՝ քրեակատարողական հիմնարկ մտնելու օրվանից ի վեր դատապարտյալը պահանջել է, որ իրեն հիվանդանոց տեղափոխեն, պատճառաբանելով՝ առողջական խնդիրներ ունի, ինչպես նաև դեղամիջոցներից ալերգիա, իսկ բանտում հնարավոր է իրեն այլ դեղեր տան, որից անաֆիլակտիկ շոկի մեջ կարող է ընկնել։

Երեք օր առաջ՝ ապրիլի 18-ին, նախքան հերթական ինքնավնասման դիմելը, Պետրոսյանը հոգեկան առողջության կենտրոնից դուրս է գրվել արդեն ինքնավնասում կատարած և քրեակատարողական հիմնարկ տեղափոխվել աշխատանքային ժամից հետո, երբ բանտում արդեն հերթապահ բժիշկ չի եղել։ Հաջորդ օրը երեկոյան դատապարտյալը բողոքել է, որ լավ չի զգում և հերթապահ բուժանձնակազմից պահանջել, որ Շտապ օգնություն կանչեն։ Նա հրաժարվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժօգնությունից, և մինչ ՇՕ բրիգադ կհրավիրվեր, ՔԿՀ աշխատակիցները հայտնել են, որ դատապարտյալն ինքնավնասում է կատարել և զանգել Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ։ Պետրոսյանին տեղում բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց։ Հաջորդ օրը՝ ապրիլի 20-ին, կրկին ինքնավնասում է կատարել։

Երեկ Shamshyan.com-ը, անդրադառնալով ինքնավնասման դեպքին, գրել էր, որ Պետրոսյանը և մի քանի դատապարտյալներ պատրաստվում են առաջիկայում դիմել կտրուկ միջոցների, ընդհուպ ոչ միայն հացադուլ, այլ նաև խմբակային ինքնավնասումներ կատարել։ Քրեակատարողական ծառայությունը, սակայն հերքում է ՔԿՀ-ում լարված իրավիճակի մասին տեղեկությունները․

««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում լարված իրավիճակի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները որևէ առնչություն չունեն իրականության հետ։ Ապրիլի 20-ին դատապարտյալ Գ.Պ.-ն կատարել է ինքնավնասում, որից հետո նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն քաղաքացիական բուժհաստատությունում։ Ինչ վերաբերում է այլ ազատազրկված անձանց կողմից, հաջակցություն Գ.Պ.-ին, հացադուլ հայտարարելու մասին տարածվող տեղեկություններին, հայտնում ենք, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ներկայում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հացադուլի մեջ գտնվում է ընդհանուր առմամբ 5 անձ, ներառյալ վերոնշյալ դատապարտյալը։ 4 ազատազրկված անձինք հացադուլ են հայտարարել այլ պատճառներով և տարբեր ժամանակահատվածներում։ Հիմնարկում որևէ լարված իրավիճակ առկա չէ, ազատազրկված անձանց կողմից հացադուլ հայտարարելու հետ կապված որևէ սպառնալիք չի արձանագրվել, և հիմնարկի բնականոն գործունեությունը շարունակվում է անխափան։ Հորդորում ենք զերծ մնալ իրականությունը խեղաթյուրող տեղեկությունների տարածումից»։

Ռոզա Վարդանյան