Դատախազության միջամտությամբ Աչաջուրի մարզադաշտի վարչական շենքը վերադարձվել է համայնքին

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Տավուշի մարզի դատախազության ներգործության արդյունքում Իջևան խոշորացված համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի՝ շուրջ 17 մլն դրամ արժողությամբ վարչական շենքը։ Ըստ Դատախազության՝ այն նախկինում ապօրինի ձևափոխվել էր, առանձնացվել էին տաղավարներ և 2016 թվականից վարձակալությամբ տրամադրվել տարբեր անձանց, մինչդեռ նախաձեռնված քրեական վարույթը շարունակում է քննվել։

«Տավուշի մարզի դատախազության կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում պարզվել է, որ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ՔՈԳՎ Տավուշի մարզային վարչությունից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ Աչաջուր բնակավայրի նախկին ղեկավար Կ.Ղ.-ն համայնքային սեփականություն հանդիսացող մարզադաշտի՝ շուրջ 17 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով վարչական շենքն ապօրինի ձևափոխել է, առանձնացրել է 4 տաղավար և 2016 թվականից սկսած՝ տաղավարները վարձակալությամբ տրամադրել է տարբեր անձանց՝ համայնքի փոխարեն ստանալով վարձավճարը:

Տավուշի մարզի դատախազության կողմից ձեռնարկված ներգործության արդյունքում՝ մարզադաշտի վարչական շենքի տարածքը վերադարձվել է Իջևան խոշորացված համայնքի տիրապետմանը:
Նախաձեռնված քրեական վարույթն ընթացքի մեջ է»,- ասված է հաղորդագրությունում։