Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
Հասարակություն
17.04.2026 | 13:31
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։48-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայմեխի խճուղու մոտակայքում երկու քաղաքացի մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարաների և ոստիկանների համատեղ աշխատանքի արդյունքում մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են։