Ալեն Սիմոնյանը այսօր կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին

Թուրքիայում այսօր տեղի կունենա Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի և Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում։ Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում շփումներ էր ունեցել մի շարք երկրների իր գործընկերների հետ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի