Մեզ ծայրահեղ անհրաժեշտ է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
Բոլորը

«Գործող Սահմանադրությունը ժողովրդի կողմից ընդունված չի, ցանկացած գործողություն ընկալվում է որպես անարդարություն։ Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության մեջ երբեք քաղաքացիների 50 +1 %-ը չի քվեարկել Սահմանադրության օգտին»,- այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պետության արդարության և արդարադատության համար շատ կարևոր է համարում, որ, ի վերջո, Հայաստանում լինի Սահմանադրություն, որը քաղաքացին կհամարի, կընդունի անհրաժեշտ թվով ձայներով, ազատ կամարտահայտմամբ։

«Ավելին, մեզ ծայրահեղ անհրաժեշտ է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը, որը առանց սահմանադրական փոփոխության հնարավոր չի։ Նախկինում ինչքան խոսել ենք երդվյալ ատենակալների մասին, ասում են՝ դե գիտեք ինչ, փոքր երկիր է, մեկը մյուսին ճանաչում է, բարեկամ, բայց չհասկացա՝ այդ ոնց է քննիչի համար փոքր երկիր չի, դատախազի համար փոքր երկիր չի, դատավորի համար փոքր երկիր չի, հենց բանը հասնում է քաղաքացուն, քաղաքացու համար երկիրը միանգամից փոքրանում է։

Ո՛չ, այսօր մենք արդարադատության ոլորտում ունենք լուրջ պրոբլեմներ, գործ ունենք շատ ոլորտներում մենք մաֆիայի դեմ ենք պայքարում, և այդ մաֆիան իր մետաստազները ունի բոլոր տեղերում, այդ մաֆիան իր մետաստազները ունի Ազգային Ժողովում, կառավարությունում, դատարաններում, դատախազությունում, քննչական մարմիններում, ոստիկանությունում, բոլոր, բոլոր, բոլոր տեղերում»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։