ԱԳՆ կայքում Հունգարիայի հետ հարաբերությունները խզելու պատճառները նշված չեն եղել, որևէ խմբագրում չի արվել

Լուրեր

06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
Բոլորը

Լրագրող Թաթուլ Հակոբյանն օրերս ֆեյսբուքում գրառում էր կատարել և հայտնել, որ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում խմբագրում է կատարվել։ Նա ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԱԳՆ պաշտոնական կայքում գրված է, թե 2012թ. օգոստոսի 31-ին ՀՀ ԱԱԽ որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են, բայց պատճառների մասին ոչինչ նշված չէ։

«Ուզում էի տեղեկանալ՝ դա վրիպա՞կ է, արվել է մեր արևելյան հարևանի պարտադրանքո՞վ, թե՞, այնուամենայնիվ, պաշտոնական Երևանը համարում է, որ մեր ողբերգական պատմության դրվագներից մեկը պետք է սրբագրվի և գրվի նոր պատմություն»,- Արարատ Միրզոյանին ուղղված հարցադրում էր արել Թաթուլ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ 2004 թվականին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացին մասնակցող Գուրգեն Մարգարյանը սպանվեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ Հայ կուրսանտին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցին դատապարտվեց ցմահ ազատազրկման Հունգարիայում, սակայն 2012-ին արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ նրան ներում շնորհվեց և նա հերոսացվեց։

Հունգարիայի այս քայլից հետո Երևանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ։
Լրագրող Թաթուլ Հակոբյանն իր գրառմամբ ըստ էության ակնարկում է, որ այս դրվագն է հեռացվել ՀՀ ԱԳՆ կայքից։
Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ ԱԳՆ-ին և խնդրել պարզաբանել՝ արդյոք ՀՀ ԱԳՆ կայքի «Երկկողմ հարաբերություններ» բաժնում Հունգարիայի էջում խմբագրումներ կատարվե՞լ են, թե՞ ոչ։

Գերատեսչությունից փոխանցել են․«Ի պատասխան ձեր հարցման, ընդգծենք, որ ԱԳՆ պաշտոնական կայքի՝ Հունգարիայի հետ հարաբերությունների մասին բաժնում Ձեր կողմից նշված խմբագրումը երբևէ չի կատարվել. ԱԳՆ պաշտոնական կայքէջի 2019, 2022 և 2023 թվականների արխիվից ստորև ներկայացված լուսանկարները ցույց են տալիս, որ նշյալ տարիներին որևէ տեքստ չի հեռացվել (հարաբերությունների կասեցման պատճառների նշում չի էլ եղել). միայն ավելացվել է ՀՀ ԱԱԽ որոշմամբ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին տեղեկությունը: Հակառակի մասին պնդող կամ ակնարկող գրառումների հեղինակները, հուսանք, ոչ միայն զերծ կմնան կեղծ թեզերի տարածումից, այլև հանրային գրառմամբ կհերքեն իրենց իսկ ստեղծագործած թյուրիմացությունը»։

Factor.am-ը web.archive.org կայքի միջոցով ևս փորձեց ստուգել, թե տարիների ընթացքում ինչ փոփոխություններ են կատարվել Հունգարիայի էջում։ Այս աղբյուրը ցույց է տալիս միայն 2019 թվականից սկսած փոփոխությունները։ Աղբյուրի համաձայն՝ 2019 թվականից սկսած Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հատվածը որևէ կերպ փոփոխության չի ենթարկվել։

Factor.am-ը լրացուցիչ դիմեց ՀՀ ԱԳՆ-ին՝ խնդրելով մինչև 2019 թվականի արխիվացումները, կառույցից հայտնեցին, որ կայքի արխիվացումը սկսվել է 2019-ից։

ԱԳՆ պարզաբանման հետ կապված մեկնաբանության համար Factor.am-ը դիմեց Թաթուլ Հակոբյանին։

«Անկախ նրանից, թե որ թվականների արխիվ է ներկայացրել ԱԳՆ-ն, ցավալի է, որ սպանության փաստը տեղ չի գտել համապատասխան էջում։ Այո, գրառման հեղինակը ես եմ, եթե 100 %-ով վստահ լինեի, որ խմբագրում է եղել, հենց այդպես էլ կգրեի։ Ես նշել եմ՝ ինչո՞ւ չի ասվում, թե ինչու է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում տեղի ունեցել և ինչու՝ վերականգնվել։ Ես ընդամենը ակնարկ եմ արել։ Լավ է, որ ԱԳՆ-ն մեկնաբանություն է տվել և փարատել բոլոր կասկածները»,-նշեց Թաթուլ Հակոբյանը։

Նարեկ Կիրակոսյան