7․4 մլն դրամ․ Գուրգեն Սիմոնյանը՝ սեփական կուսակցության գլխավոր նվիրատու

Լուրեր

09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
Բոլորը

Հայաստանի շնորհապետական կուսակցությունն անցած տարի 8․6 մլն դրամի ֆինանսական մուտքեր է ունեցել։ Ըստ կուսակցության ներկայացրած հաշվետվության՝ դրանից 8 մլն 71 հազարը նվիրատվություն է, 550 հազարը՝ անդամավճարներ։

2025-ին կուսակցությունն այս գումարից ծախսել է 3 մլն 167 հազար դրամ, որից 3 մլն 93 հազար դրամը գույքի վարձակալության վճար է, 55․7 հազարը՝ կոմունալ վճարներ, մոտ 16 հազարը՝ «Ռադիո Վան Գյումրի»-ում գովազդային ծառայության վճար է։

Ուշագրավ է, որ նվիրատվության մեծ մասը՝ 7 մլն 420 հազար դրամն արել է կուսակցության ղեկավար Գուրգեն Սիմոնյանը։ Մինչդեռ, որպես կուսակցության ղեկավար, նա 2025-ի հոկտեմբերի 9-ին գույքի և եկամուտների հայտարարագիր է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ըստ որի՝ ընդամենը 171 հազար դրամ եկամուտ է ունեցել։ Այս գումարն աշխատանքի վարձատրություն է 3 կառույցներից՝ Մխիթարեան կրթահամալիրից և Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանից և քաղ․իրավական պայմանագրով եկամուտ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն հիմնարկից։ Միաժամանակ, Սիմոնյանը 12 մլն դրամ կանխիկ փող է ունեցել։ Սիմոնյանն անշարժ գույք չի հայտարարագրել, նշել է միայն 2021 թվականին գնված TOYOTA մակնիշի ավտոմեքենայի մասին։

Հիշեցնենք, որ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը մոտ 1 ամիս առաջ հայտարարել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին միայնակ մասնակցելու մասին։

Գայանե Խաչատրյան