Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը. ՈՒՂԻՂ
Հասարակություն
15.04.2026 | 12:23Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործի քննությունը:
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին: Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով:
Հետագայում Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել նաև Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
Տնային կալանքի տակ գտնվող Կարապետյանը այսօր պետք է մասնակցի դռնբաց նիստի: