Ոստիկանության նկատմամբ վստահությունը բարձրացել է․ Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց ոստիկանության համակարգում նախատեսվող և արդեն իրականացված մի շարք փոփոխություններ՝ շեշտադրելով գնահատման նոր մեխանիզմները, ծառայողների սոցիալական երաշխիքները և վստահության աճը։

Սարգսյանի խոսքով՝ առաջիկայում ներդրվելու է թվային հարթակ, որի միջոցով ծառայողների կատարողականը կգնահատվի ավտոմատ՝ հստակ չափորոշիչներով։

«Եթե պարեկն իր աշխատանքը ճիշտ է կատարել, ըստ կշիռների գնահատումը կհաշվարկվի և արդյունքը ավտոմատ կձևավորվի»,- նշեց նա։

Արփինե Սարգսյանն ընդգծեց, որ ծառայողները հնարավորություն կունենան բարձրացնել իրենց արդյունքները կատարողականի գնահատման փուլում, ինչը հետագայում կազդի նաև ատեստավորման արդյունքների վրա։
Անդրադառնալով ոստիկանների պատրաստվածությանը՝ Սարգսյանը նշեց, որ վերապատրաստումները դարձել են պարտադիր։ Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է համակարգում առկա խնդիրներին արագ արձագանքելու և ոստիկանության նկատմամբ հանրային վստահությունը բարձր պահելու համար։ Նա նաև հիշեցրեց, որ 2026 թվականի փետրվարին Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած հարցման համաձայն՝ ոստիկանության նկատմամբ վստահությունը հասել է 61 տոկոսի։

Մանրամասները՝ տեսանյութում։