Գերբնակեցվածություն, ոչ բավարար պայմաններ և բուժառուների իրավունքների հետ կապված խնդիրներ․ ինչ է արձանագրել ՄԻՊ-ը  Արմաշի առողջության կենտրոնում 

Լուրեր

02.07.2026 | 12:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
02.07.2026 | 12:25
Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 մլն եվրո՝ օգնելու բազմազանեցնել առևտուրը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:18
«Բարև ձեզ, ինչի՞ եք եկել», «Ո՞վ եք Դուք, որ ասեք՝ ինչի եք եկել»․ բանավեճ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:16
ՀՀ-ն կդառնա ԵՄ անդամության կարգավիճակ չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ ԵՄ-ն կկիրառի այս գործիքը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:10
ԵՀ նախագահը Երևան է ժամանել // Ուկրաինային զանգվածային հարվածի հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կան․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 12:03
Կատարը հայտարարել է, որ Դոհայում ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները «դրական առաջընթաց» են գրանցել
02.07.2026 | 11:57
Եթե ՌԴ-ն փակի իր շուկան ՀՀ-ի առաջ, ԵՄ-ն կբացի դուռը 450 միլիոնանոց շուկայով․ ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:54
«ՀայաՔվե»-ի և «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:50
Ուզում եք՝ շուտ անցկացնեք, սղղացնեք՝ «դեմոկրատիայի և շառաչող թափանցիկության» պայմաններում․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:43
Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:38
Փորձ է արվում սահմանափակել ՀՀ քաղաքացիների իրավունքը․ Արծվիկ Մինասյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:37
Նիժնի Նովգորոդին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով հրդեհվել է «Լուկօյլի» նավթավերամշակման գործարանը
02.07.2026 | 11:28
Բագրևանդ թաղամասում բացահայտվել է համակարգչային հափշտակություններով զբաղվող ենթադրյալ հանցավոր խումբ
02.07.2026 | 11:14
Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:06
Նոր նշանակումներ Պաշտպանության նախարարությունում
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների և փորձագետների՝ մարտի 31-ին իրականացրած չհայտարարված այցի ընթացքում «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ-ում արձանագրվել են ինչպես դրական փոփոխություններ, այնպես էլ մի շարք համակարգային խնդիրներ։ Մասնավորապես՝ հաստատությունում առկա են գերբնակեցվածություն, անբավարար կենցաղային պայմաններ, բուժառուների իրավունքների ապահովման, ինչպես նաև անձնակազմի աշխատանքային պայմանների հետ կապված խնդիրներ։

«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման աշխատակիցները և փորձագետները մարտի 31-ին չհայտարարված այց են իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ:

Մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են հաստատությունում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև՝ անհրաժեշտ փաստաթղթերը:

Այցի ընթացքում հոգեբուժական հաստատության աշխատակիցներն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ, և վերջիններիս համար աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:

Նախորդ այցերի համեմատ այս անգամ հոգեբուժական կազմակերպությունում արձանագրվել են մի շարք դրական փոփոխություններ, ինչը ողջունելի է։

Մասնավորապես, կառուցվել են նոր ճաշասրահ, լվացքատուն և զրուցարան, հաստատության տարածքը մաքրվել է տարիներ շարունակ կուտակված մետաղի ջարդոններից, վերանորոգվել և կահավորվել են կանանց համար նախատեսված լոգարանն ու տղամարդկանց համար նախատեսված, բակում տեղակայված սանհանգույցները։ Նշված սանհանգույցներն ապահովվել են նաև մշտական ջրով և միացվել ընդհանուր կոյուղատար համակարգին։

Միևնույն ժամանակ, այցի արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ.

• հաստատությունը գերբնակեցված է, պահպանված չէ բուժառուների անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը, հիվանդասենյակներում տեղադրված են իրար շատ մոտ մահճակալներ,
• հաստատությունն ունի վերանորոգման կարիք, սենյակների պայմաններն անբավարար են,
• հաստատությունում բացակայում է կենտրոնացված ջեռուցումը. հիվանդասենյակները ջեռուցվում են էլեկտրական տաքացուցիչների, իսկ նոր կառուցված ճաշասրահը՝ փայտի համար նախատեսված վառարանի միջոցով, նույնկերպ է տաքացվում նաև 1-ին հարկում տեղակայված բաժանմունքը,
• արձանագրվել են հեռախոսներից օգտվելու հետ կապված խնդիրներ,
• առկա են բուժառուների զբաղվածության հետ կապված խնդիրներ,
• արձանագրվել են բուժառուների կողմից կենսաթոշակների տնօրինման հետ կապված խնդիրներ. նրանցից շատերը տեղեկացված չեն, որ իրենց խնամակալներն են ստանում կենսաթոշակները և թե ինչ ծախսեր են կատարում,
• առկա են ոչ հոժարակամ բուժման՝ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի պահպանման հետ կապված խնդիրներ,
• արձանագրվել են դեղորայքային հանդարտեցման միջոցների կիրառման հետ կապված խնդիրներ,
• հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են, հաստիքների սակավությամբ պայմանավորված՝ որոշ աշխատակիցներ գերծանրաբեռնված են,
• առկա է հաստատության բժշկական և ոչ բժշկական անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտություն։

Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական հաստատության տնօրինության հետ:

Խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:

Կարևոր է նշել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի գործընթաց է, որը ենթադրում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների երաշխավորում, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի, աշխատանքային և սոցիալական երաշխիքների ապահովում և փոխադարձ հարգանք երաշխավորող հարաբերությունների հաստատում:

Այդ համատեքստում կարևոր է նաև, որպեսզի հոգեբուժական հաստատությունների աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը, շարունակաբար բարելավվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ: