Քարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է
Հասարակություն
12.04.2026 | 19:58
Ապրիլի 12-ին, ժամը 13:18-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քրաթափում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ տեղի է ունեցել 2 քարաթափում՝ իրարից մոտ 100 մ հեռավորության վրա, ինչի հետևանքով ավտոճանապարհը միակողմանի փակվել է։
Փրկարարները սահմանազատել են 2 տարածքները և ՃՇՇ աշխատակիցների հետ հեռացրել քարաբեկորները։
Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։