Այս Ազգային ժողովը պետք է մաքսիմում երկու տարվա կյանք ունենա․ Պետրոս Մակեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններին որոշել է առաջադրվել «Սասնա Ծռերի» նախընտրական ցուցակով, քանի որ, ինչպես ինքն է ասում, այդ ուժի հետ ունի առնվազն երեք տարվա համագործակցության պատմություն։ Հարցին՝ համագործակցության պատմություն ունի նաև Նիկոլ Փաշինյանի հետ, «Քաղաքացիական պայմանագրից» համագործակցության առաջարկ չի՞ ստացել, Մակեյանը պատասխանեց. «Այո՛, լուրջ համագործակցության փորձ ունենք, բայց առաջարկ չի արվել։ Առհասարակ, այն ուժերը, որոնք 20 տարի պայքարել են նախորդ ռեժիմի դեմ, այդ ուժերն այսօր չեն մասնակցում արտահերթ ընտրություններին, և նրանց համագործակցության առաջարկ չի արվել»։

Անդրադառնալով Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված վերջին զարգացումներին, Պետրոս Մակեյանը նշեց. «ՀԱՊԿ-ում պետք է մեր գործընկերությունը լինի արժանապատիվ, ինչը փորձում է Փաշինյանն անել, բայց կա դիմադրություն, դրա համար «Սասնա Ծռերը», Ազգային ժողովում հայտնվելու դեպքում, Փաշինյանին կսատարի: Նա մեր շնորհիվ նաև լուրջ աջակցություն կստանա ՀԱՊԿ-ի հարցում, հետևաբար՝ հանրությունը պետք է իր ձայնը տա «Սասնա Ծռեր»-ին»։

Պետրոս Մակեյանը վստահեցրեց, որ ՀԱՊԿ-ում Հայաստանը պետք է մինչև ժամկետի ավարտը պահի գլխավոր քարտուղարի պաշտոնը, քանի որ դա արդեն ինքնասիրության հարց է։ «Իսկ այն, որ ՀԱՊԿ-ում Հայաստանին լուրջ չեն ընկալում, ՀՀԿ-ի ցանածն է»,- ասաց Մակեյանը։

Խորհրդարանում հայտնվելուց հետո կլինեն իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր բևեռում հարցին ի պատասխան՝ Մակեյանը նշեց, որ քանի դեռ կա ռևանշի վտանգ, իրենք սատարելու են Նիկոլ Փաշինյանի քաղաքական թևին, ապա հավելեց. «Այս Ազգային ժողովը մաքսիմում պետք է երկու տարվա կյանք ունենա»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան