Վարկ՝ ՏԻՄ ընտրությունների համար. ինչպես է ֆինանսավորվել «Ապրելու երկիր»-ը 2025-ին

Լուրեր

29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը կժամանի Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
Բոլորը

«Ապրելու երկիր» կուսակցության հաշվին 2025-ին ընդհանուր 22․4 մլն դրամ է մուտք եղել։ Դրանից 8․4 մլն դրամը նվիրատվություն է, որ ստացվել է հիմնականում կուսակցության 10 անդամներից։ Միաժամանակ, անդամավճարներն ընդամենը 30 հազար դրամ են կազմել, իսկ վճարողները 2-ն են՝ Ռուզաննա և Պետրոս Մարկոսյաններ։

Անցած տարի կուսակցությունը ծախսել է 21․6 մլն դրամ, որից 841 հազարը հարկեր և տուրքեր են, 7․5 մլնը գույքի վարձակալության վճար է։

2025-ին կուսակցությունը 12 մլն դրամ վարկ է վերցրել «Գառնի Ինվեստ ՈՒՎԿ»-ից, որից 3․2 մլնը արդեն մարել է։ Մոտ 10 մլն դրամ «Ապրելու երկիր»-ը ծախսել է Փարաքարում և Գյումրիում ՏԻՄ ընտրությունների նախընտրական արշավի վրա։ Ընդ որում՝ 2 մլն դրամ նախընտրական գրավը կուսակցությունը ետ է ստացել։

Հիշեցնենք, որ 2025-ի մարտի 30-ին Փարաքար համայնքում կուսակցության թիմը հաղթել էր՝ ստանձնելով համայնքի ղեկավարումը։

2026-ի մարտին «Ապրելու երկիր»-ը հայտարարել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։

Գայանե Խաչատրյան