Գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին․ Դատախազություն
Հասարակություն
10.04.2026 | 11:37
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողություններ կատարելու համար մեղադրվող Գ.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին: