«Ոչ մի ուսանող ֆինանսական խնդրի պատճառով պետք է դուրս չմնա բուհից». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ուսանողների հետ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Կառավարության «Պետություն-երիտասարդ» նախաձեռնության շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է բուհերի ուսանողներին և նրանց հետ քննարկել բուհական համակարգի, հանրակրթության բարեփոխումների մանրամասները, իրականացվող և նախատեսվող աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Նախարարը ողջունել է հանդիպման մասնակիցներին՝ կարևորելով նրանց հուզող հարցերի շուրջ քննարկման այս ձևաչափը: Խոսելով բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ոլորտում առանցքային է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որի վերաբերյալ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամն այս օրերին իրազեկման արշավներ է կազմակերպում տարբեր համայնքներում։ Դրանք բաց են, և յուրաքանչյուր քաղաքացի կարող է մասնակցել:

Նախարարն առանձնակի անդրադարձել է նախընթաց տարում ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքին, որը, ըստ նրա, ուսանողներին ընձեռում է բազմաթիվ հնարավորություններ: Ժաննա Անդրեասյանի իրազեկմամբ՝ բուհերում ստեղծվելու են ուսանողական մարմիններ, բացի ուսանողական խորհուրդներից, որոնք հնարավորինս ներկայացնելու են ուսանողների շահերը: «Տարբեր ուղղություններով ուսանողական միությունների ստեղծման նպատակը քաղաքացիական գիտակցության ձևավորումն է: Կարևոր է, որ ուսանողները հնարավորություն ունենան իրենց ձայնը բարձրաձայնելու, լսելի դարձնելու, իրենց իրավունքներն ու պարտականությունները հստակ պատկերացնելու, որակյալ որոշումներ կայացնելու հմտություններ ձեռք բերելու տեսանկյունից»,- ասել է նախարարը:

Նա օրենքով նախատեսված փոփոխություններից անդրադարձել է ֆինանսավորման ձևաչափերին՝ ընդգծելով, որ ֆինանսական խնդրի պատճառով որևէ ուսանող չպետք է զրկվի բարձրագույն կրթության հնարավորությունից: Նրա իրազեկմամբ՝ նախատեսվում են նաև կրթաթոշակի տրամադրման, ուսման վարձի փոխհատուցման նոր մեխանիզմներ՝ հիմք ընդունելով առաջադիմության ցուցանիշները: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կարևորվում են նաև հարակից ծառայությունների ապահովումը, այդ թվում՝ տրանսպորտի, կացարանի, երիտասարդական կյանքի կազմակերպման և այլն։

Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով. ուսանողները, որոնց թվում էին նաև գործող ուսուցիչներ, նախարարին են ուղղել իրենց հուզող հարցերը ինչպես բարձրագույն կրթության, այնպես էլ հանրակրթության վերաբերյալ:

Հարցերը, մասնավորապես, վերաբերել են բուհերի ընդունելության ընթացակարգերի վերանայմանը, կրթաթոշակների տրամադրման մեխանիզմներին, բուհերի կադրային քաղաքականությանը, աշխատավարձերի բարձրացմանը, ԲՏՃՄ ուղղություններով մանկավարժական կրթություն ստացողներին բարձր կրթաթոշակային համակարգի արդյունավետությանը, բուհական կրթության և աշխատաշուկայի պահանջների համապատասխանելիությանը և դրան ուղղված գործիքակազմերին, հեռակա ուսուցման արդյունավետությանը և այլն:

Հանրակրթության վերաբերյալ հարցերը հիմնականում վերաբերել են գնահատման համակարգի փոփոխությանը, դպրոցի տնօրենի հավաստագրման չափանիշներին, արհեստական բանականությունը դպրոցներում ճիշտ կիրառելու վերահսկողությանն ու արդյունավետության չափելիությանը, ներառականության ապահովմանն ուղղված միջոցառումներին ու պետական քաղաքականությանը: Ուսանողներին հետաքրքրել են նաև կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի օգնականների ներգրավման հնարավորությունը, ուսուցիչների ծանրաբեռնվածության թոթափմանն ուղղված քայլերը, դպրոցների խոշորացման ծրագիրը և այլն:

Նախարարը բոլոր հարցերին տվել է հանգամանալից պատասխան՝ կոչ անելով ներկայացնել իրենց առաջարկները բարեփոխումների այս կարևոր փուլում: