Անահիտ Մանասյանը հանդիպել է գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետ

Լուրեր

25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
Բոլորը

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ Անահիտ Մանասյանը անհետ կորած ու Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետ քննարկել է նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող ընթացիկ խնդիրները, ինչպես նաև շարունակական աջակցության ապահովման և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման հարցերը։

«Վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանը շարունակել է հանդիպումները գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող ընթացիկ խնդիրները, Պաշտպանի մանդատի շրջանակում արդեն իսկ ձեռնարկված քայլերը, ինչպես նաև շարունակական աջակցության ապահովման և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման հարցերը։

Պաշտպանը վերահաստատել է, որ հարազատների մտահոգությունների պատշաճ հասցեագրումն ու նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունն իր առաջնահերթություններից է։ Այս ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակում՝ կիրառելով բոլոր հնարավոր գործիքները։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ այս անձանց իրավունքներին առնչվող հարցերը պետք է մշտապես գտնվեն պետության ուշադրության կենտրոնում և պետք է շարունակական քայլեր ձեռնարկվեն անձանց իրավունքների երաշխավորումն ապահովելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։