Աբովյան համայնքից ապօրինի օտարվել են շուրջ 25,7 մլն դրամ արժողությամբ հողատարածքներ. գործը դատարանում է

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է  քրեական վարույթի նախաքննությունը, ըստ որի՝ Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանց իրավական հիմքերի ապօրինի գրանցել է Աբովյան համայնքին պատկանող հողատարածքների սեփականության իրավունքը։ Քննությամբ արձանագրվել է, որ համայնքի հաշվեկշռից ապօրինի դուրս է բերվել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 25,7 մլն դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածք։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, իրավական հիմքերի բացակայության պայմաններում իրականացրել է հողատարածքների սեփականության իրավունքի ապօրինի գրանցման գործընթացը:

Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը Երևան-Սևան ավտոմայրուղուն հարող հատվածից անժամկետ օգտագործման իրավունքով ապօրինի որոշմամբ հատկացված 0,2200 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքով սահմանված կարգի խախտմամբ և համապատասխան փաստաթղթերի բացակայության պայմաններում գրանցել է քաղաքացու սեփականության իրավունքը՝ որպես հիմք նշելով Առինջի գյուղապետի՝ 1996 թվականի հոկտեմբերի 1-ի գոյություն չունեցող որոշումը:

Կադաստրի կոմիտեի վերը նշված պաշտոնյայի հանցավոր գործողությունների հետևանքով Աբովյան համայնքի հաշվեկշռից ապօրինի դուրս է բերվել առանձնապես խոշոր չափերով՝ 15,900,000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը:

Բացի այդ, Կադաստրի կոմիտեի մեկ այլ աշխատակցի ներկայացրած՝ նույն հողատարածքում 3965,65 քմ մակերեսով շինությունների վերաբերյալ ուրվագծերի հիման վրա վերը նշված պաշտոնատար անձը սեփականության իրավունքի վկայականում ներառել է կեղծ տվյալներ և առանց օրինական հիմքերի առկայության նույն հողամասի գրանցումն իրականացրել 0,08 հա մակերեսով ավել:

Արդյունքում՝ Աբովյան համայնքի հաշվեկշռից, առանց իրավական հիմքի, ապօրինի դուրս է բերվել նաև առանձնապես խոշոր չափերով՝ 9,760,000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը, իսկ համայնքը զրկվել է այդ հողատարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից:

Նախաքննության ընթացքում քրեական հետապնդում է հարուցվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և նույն օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում են 2022 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին և 2 դրվագ՝ 445-րդ հոդվածի 1-ին մասին):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունում։