Մեծամորում դանակահարություն է բացահայտվել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է․ ՆԳՆ

Լուրեր

05.10.2026 | 14:35
Արփինե Սարգսյանն այցելել է Կոտայքում վիրավորված պարեկային ծառայողին
05.10.2026 | 14:27
«Քըխ» նախկինների ավանդույթները շարունակվում են, ավելի նոր ու հրեշավոր կերպարանք են ստացել․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:18
Հայ սամբիստները 13 մեդալ են նվաճել պատանեկան ու երիտասարդական ԱԱ-ում
05.10.2026 | 14:10
ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկությունը կապ ունի՞ ադրբեջանցի զինվորի ներթափանցման հետ․ նա համակարգում էր ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատանքը
05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Մեծամոր քաղաքում փետրվարի 4-ին տեղի ունեցած դանակահարության դեպքը բացահայտվել է․ 44-ամյա տղամարդուն թիկունքից վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալվել և կալանավորվել է նրա 38-ամյա համաքաղաքացին։

«Մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ ահազանգը Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր փետրվարի 4-ի երեկոյան։ Բժշկական կենտրոնից հայտնել էին, որ դանակով թիկունքին ստացած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Մեծամոր քաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդ։

Մեկնել էր վարչության օպերատիվ խումբը։ Ըստ տուժածի՝ Մեծամորի քաղաքային այգու կողմը քայլելիս անհայտ անձը թիկունքից հարվածել էր։

Հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չհաջողվեց։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արմավիրի քրեական ոստիկանները ստացան տեղեկություն, որ վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդուն դանակով հարվածել է 38-ամյա համաքաղաքացին։

38-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվեց քրեական հետապնդում։ Ապրիլի 2-ին նա հայտնաբերվեց Արմավիր քաղաքում, ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն։

Հաջորդ օրը նա կալանավորվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։