«Ցինիզմ է»․ չծառայած «բարձրակարգ տղա»-ի մասին Քոչարյանի խոսույթի արձագանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Անդրանիկ Քոչարյանը լրագրողների ճեպազրույցում բացահայտեց, թե ինչու իր որդի Լևոն Քոչարյանը չի ծառայել բանակում։ «Իմ տղան շատ բարձրակարգ է»,– ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

Բացի սեփական որդուն որպես «բարձրակարգ» բնութագրելը, ԱԺ պաշտպանության հանձնաժողովը նախագահող Անդրանիկ Քոչարյանը այլ մանրամասներ չներկայացրեց, թե ինչու որդին զինվորական ծառայություն չի անցել։ Factor TV-ի ճշտող հարցին Քոչարյանը միայն իր տղայի գիտելիքների մասին ակնարկեց,․ «Դու, որ նրա գիտելիքների չափ ունենայիր, դու էլ չէիր ծառայի»։

Քոչարյանի որդին 2020 թվականին Հայաստանի տնտեսագիտական համալսարանում «Գյուղատնտեսության ապահովագրության համակարգի կատարելագործման ուղիները ՀՀ-ում» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և գիտությունների թեկնածու լինելու բերումով բանակ չի մեկնել։ Այժմ աշխատում է ապահովագրական ընկերություններից մեկում։ Լևոն Անդրանիկի Քոչարյանից հենց թեկնածուականի պաշտպանության ժամանակ էին հետաքրքրվել՝ բանակում ծառայելո՞ւ է։ Պաշտպանության ոլորտի պաշտոնյայի որդին այդպես էլ չէր պատասխանել հարցին։

«ՀՀ ոստիկանությունը պարբերաբար փողոցից բերման է ենթարկում քաղաքացիներին, որոնք ենթադրաբար վարժական հավաքներից խուսափածներն են»,– Անդրանիկ Քոչարյանը 3 տարի առաջ էլ այսպես ակնարկում էր, որ ընդդիմության բողոքի ակցիաների մասնակիցներին պետք է զորակոչել վարժական հավաքների։

Զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Անդրանիկ Քոչարյանի հռետորաբանությունը ոչ միայն խտրական ու անընդունելի է համարում, այլ նաև հարված՝ հանրային համերաշխությանը։

«Սա ի՞նչ ուղերձ է հասարակությանը, ամոթ է նման հայտարարություն անելը, ո՞ւմից է բարձր քո տղան։ … Ընտանիքները նստած մտածում են՝ իրենց տղաները բարձրակարգ չե՞ն, որ ծառայում են բանակում, Անդրանիկ Քոչարյանի տղա՞ն է բարձրակարգ»,– ասաց Ժաննա Ալեքսանյանը։
«+374» քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանը նշում է՝ եթե օրենքով գիտությամբ զբաղվելու արտոնություններ կան բանակում չծառայելու հաշվին, ապա դա չի նշանակում, որ հայրենիքի համար ծառայածները պետք է թերագնահատվեն։ «Սա ցինիզմի դրսևորում է, ինչ է նշանակում բարձրակարգ տղա, մյուսները ցածրակարգ են, որ ծառայում են»։

Քաղհասարակության ներկայացուցիչները ՔՊ-ական պաշտոնյայի հայտարարությունը խտրական են համարում ոչ միայն բանակում ծառայածների, այլև պատերազմում զոհված տղաների նկատմամբ։

«Ասում է՝ բարձրակարգ տղա է, պատերազմում այնպիսի տղաներ են զոհվել, որոնք բարձրակարգից բարձրակարգ են, բայց հայրենիքի համար են զոհվել։ Բարձրակարգ տղա ունենալը չի նշանակում, որ բանակում չպետք է ծառայի, Անդրանիկ Քոչարյանն իրեն արտոնյալ է համարում»,– ասաց Ժաննա Ալեքսանյանը։

«Սա արժեքների խեղում է, որը գնալով խորանում է, և անպատժելիության պատճառով է, որ պաշտոնյաները ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական պատասխանատվություն չեն կրում իրենց անհեթեթ մտքերի համար»,– ասաց Գարեգին Միսկարյանը։

Փաշինյանի թիմակիցները նախընտրական շրջանում ժամանակ առ ժամանակ հիշում են որոշ ընդդիմադիրների բանակում ծառայած չլինելու մասին՝ մոռանալով սեփական թիմում նմանատիպ կարգավիճակ ունեցողներին։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վերջերս մատնանշել էր իշխանություններին քննադատող Կարապետյանների՝ բանակում ծառայած չլինելու հանգամանքը։

Նարեկ Կարապետյանն իր, եղբոր և հորեղբոր երկու տղաների բանակում չծառայելու պատճառների մասին հարցին ի պատասխան հիշեցրել էր Փաշինյանի՝ ծառայած չլինելը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանից զատ բանակում չեն ծառայել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, նրա տեղակալ Վահան Կոստանյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, վերջերս ՍԴ դատավոր ընտրված, իսկ մինչ այդ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՔՊ-ական պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Էդուարդ Աղաջանյանը, Բաբկեն Թունյանը, Սարգիս Խանդանյանը, Վաղարշակ Հակոբյանը, Սերգեյ Բագրատյանը, Շիրակ Թորոսյանը, Կարեն Սարուխանյանը, ՊՆ հանձնաժողովի անդամ Արտոմ Մեհրաբյանը, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, նախկին նախարարներ, ներկայում պատգամավորի թեկնածուներ Գնել Սանոսյանն ու Հակոբ Սիմիդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան