Ղազախստանը բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների ռուսական կոնցեսիայի ձեռքբերման շուրջ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ղազախական կողմը ներկայումս բանակցություններ չի վարում հայկական երկաթուղիների ռուսական կոնցեսիայի ձեռքբերման շուրջ։ Այս մասին «Ինտերֆաքս-Ղազախստան»-ին հայտնել են երկրի տրանսպորտի նախարարությունից։

Նշենք, որ ավելի վաղ է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում  հայտարարել էր, որ Մոսկվան չի բանակցում Երևանի և Աստանայի hետ երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու շուրջ:

2025 թվականի դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրել էր ռուս գործընկերներին արագ վերականգնել երկաթուղու այն հատվածները, որոնք տանում են դեպի Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահման (այդ հատվածներն անհրաժեշտ են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի երթուղի» տրանսպորտային նախագծի իրականացման համար)։

Մարտի սկզբին Հայաստանի վարչապետը հայտարարեց Ռուսաստանի հետ երկաթուղու կառավարումը մեկ այլ երկրի, օրինակ՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Կատարին փոխանցելու վերաբերյալ քննարկումների մասին։ Մարտի 26-ին Փաշինյանը հույս էր հայտնել, որ Ռուսաստանը և Հայաստանը կհամաձայնվեն կառավարումը փոխանցել ղազախ գործընկերներին, սակայն մինչ օրս ռուս գործընկերները չեն հաստատել այս տարբերակը։

«Դեմ չենք լինի, եթե պարզվի, որ մեր և ՌԴ-ի միջև կա փոխադարձ ըմբռնում, և ղազախական ընկերությունը երկուսիս համար էլ ընդունելի է… Բայց ՌԴ-ի գործընկերները դեռ չեն ասել՝ «Լավ, համաձայն ենք, եկեք տենց անենք»։ Քննարկումն այլ ռեժիմով է, բայց այդպիսի գաղափարներ կան քննարկվող։ Առաջնահերթություններ չկան, հարցը չի քննարկվում, թևածող կամ քայլող գաղափարներ կան»,- ասել էր Փաշինյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի