«Հրատապ» խորհուրդ՝ կես միլիարդով. ինչի համար է Ֆինանսների նախարարությունը 597 մլն դրամ վճարել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ ֆինանսների նախարարությունը 597․3 մլն դրամով խորհրդատվություն է գնել «Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի» ներդրման ծրագրի իրականացման նպատակով։ Պայմանագիրը կնքվել է «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ընկերության հետ՝ դեռ 2024 թվականի սեպտեմբերի 19-ին։ Ընդ որում՝ գործարքն իրականացվել է առանց մրցույթի՝ «հրատապ մեկ անձ» ընթացակարգով։

Պայմանագիրը փուլային է, այսինքն՝ ընկերությունը խորհրդատվություն է տրամադրում ըստ առաջադրանքների և վճարվում։ Ըստ այդմ՝ 2026-ի մարտի 31-ին կնքվել է հերթական առաջադրանքի վերաբերյալ համաձայնագիրը, որի գինը 37․3 մլն դրամ է։ Պարզ ասած՝ ընկերությունը պետք է գտնի կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի ծրագրի բացերն ու թերությունները և բարելավման առաջարկներ անի, աջակցի մրցույթների կազմակերպմանն ու մասնակիցների գնահատմանը, բացառությամբ էլեկտրոնային գնումների մոդուլի։ 

Գնումների էլեկտրոնային համակարգի նախագծման, մշակման և ներդրման նպատակով ֆինանսների նախարարությունն այս տարվա փետրվարի 17-ին պայմանագիր է կնքել հունական EUROPEAN DYNAMICS SA ընկերության հետ և այդ ծառայության համար պետք է վճարի 4․2 մլրդ դրամ կամ 10 մլն եվրո։ Ընկերությունը նաև պատասխանատու է լինելու համակարգը 10 տարի պահպանելու համար։ Նկատենք, որ այս ծրագրի իրականացման համար նախարարությունը խորհրդատություն դեռևս չի գնել։

KPMG-ն աուդիտորական, հարկային և խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների համաշխարհային ցանց է: ՀՀ պետական ռեգիստրի համաձայն՝ «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա»-ի սեփականատերերը Ղազախստանից են, մասնավորապես՝ 24.9 % բաժնեմասը պատկանում է Ասել Ուրդաբաևային,  26.1 %-ը՝ Սերգեյ Նեզդեմկովսկուն, 49 %-ը՝ Ղազախստանում գրանցված KPMG CASPIAN HOLDING LTD-ին։ Վերջինս իր բաժնեմասը ստացել է KPMG SIC HOLDINGS-ից, որը օֆշորային ընկերություն է՝ գրանցված Կիպրոսում։

Հարկ է նշել, որ Ֆինանսների նախարարությունը 5 անգամ ավելի շատ՝ 490 աշխատակից ունի, քան ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը (մոտ 100 աշխատող)։ Եթե հաշվի առնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ կարևորում է կատարողականի հիման վրա վարձատրության համակարգը, ապա ֆինանսների նախարարի ու աշխատակիցների վարձատրությունը պետք է համամասնորեն նվազի։

Նախքան 2018-ի իշխանափոխությունը՝ 2010-2017 թվականներին, Հայաստանում ընդդիմության քննադատության թիրախներից մեկը տարբեր վարկային ծրագրերի շրջանակներում խորհրդատվական ծառայությունների համար միլիոնավոր դրամների ծախսն էր, որի մասնաբաժինը միջազգային կառույցների տրամադրած վարկերի ծավալում հասնում էր 20-30 %-ի։ Այդ տարիներին Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորները, այդ թվում և Նիկոլ Փաշինյանը, դա որակում էին որպես «ատկատ»։

Վերահսկիչ պալատը (ներկայում՝ Հաշվեքննիչ պալատ) իր զեկույցներում բազմիցս արձանագրել էր գերթանկարժեք խորհրդատվությունների ձևական բնույթը։ Խորհրդատուների «ինստիտուտն» աբսուրդի էր հասել, օրինակ՝ 2016-ին Գյումրիում փողոցների ասֆալտապատման ծրագրով խորհրդատուին վճարվել էր 340 հազար դոլար, որպեսզի այն ընտրի, թե որ փողոցները պետք է ասֆալտապատվեն։

Հատկապես ուշագրավ է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագիրը, որի իրականացման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումներով պետությանը 23․5 մլրդ դրամի վնաս է հասցվել։ Դրա կապակցությամբ 2018-ի սեպտեմբերին քրեական գործ է հարուցվել: Դատախազությունը նշել էր, որ 2009-2018 թվականների ընթացքում, առանց հիմնավորումների և բավարար հետազոտության, բազմաթիվ անգամ անհարկի փոփոխել են ծրագրի իրականացման համար կնքված խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրերը, դրանց՝ իրավական ակտերով հաստատված առավելագույն չափից կրկնակիից ավելի գին են վճարել։

Գայանե Խաչատրյան