Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի վիճակը կրկին վատացել է. նրան տեղափոխում են հիվանդանոց 

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

«Դավիթի վիճակը կրկին վատացել է: Հիմա «Աբովյան» ՔԿՀ-ում է»,- այս մասին ահազանգում է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Պաշտպանական խումբը տղայի ձերբակալման առաջին իսկ պահից ընդգծում է, որ 18-ամյա տղան ունի առողջական լուրջ խնդիրներ։

Քրեակատարողական ծառայությունից Factor TV-ին հայտնեցին, որ կալանավոր Դավիթ Մինասյանի առողջական վիճակը քիչ առաջ կրկին վատացել է, հրավիրվել է շտապօգնություն և այս պահին տեղափոխում են հիվանդանոց։

«Ինչ վերաբերում է, թե ինչու է «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխվել «Աբովյան», հաշվի է առնվել դպրոցականի լավագույն շահը և միջնակարգ կրթության շարունակության ապահովումը։ «Աբովյան» հիմնարկում կա կրթական ծրագիր»,- նշեց Քրեակատարողական ծառայության լրատվության վարչության պետ Նոնա Նավիկյանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանին հարվածելու փորձ կատարելու համար մեղադրվող 18-ամյա Դավիթ Մինասյանը երկու օր առաջ 2 ամսով կալանավորվեց. Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը և կիրառել  կալանք։

«Դատարանը գտավ, որ միայն կալանավորումն է ապահովելու մեր պաշտպանյալի իրավաչափ վարքագիծը։ Դավիթը 12-րդ դասարանի աշակերտ է, որևէ քաղաքականության կամ քաղաքական ուժի հետ կապ չունի, 2 ամսից «Վերջին զանգ»-ն է, իսկ նա կալանքի տակ է լինելու, ո՞ւմ խղճին է սա մնալու։ Սա իրականության հետ աղերս չունի մեղադրանքը, իսկ կալանքն անպայման բողոքարկելու ենք։ Դավիթին արդեն տեղափոխում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ»,- նշել էր Մինասյանի պաշտպանը։

Հիշեցնենք՝ կիրակի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միջադեպ էր տեղի ունեցել։ Այն պահին, երբ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, որպեսզի նա դուրս գար, մի երիտասարդ նախ ընդդիմացավ, ապա փորձեց ձեռքով հարվածել վարչապետին։ Այդ երիտասարդը 18-ամյա Դավիթ Մինասյանն է, որին մեղադրանք է ներկայացվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու համար։

Միջադեպի մյուս մասնակիցները՝ Դավիթ Մինասյանի եղբայր Միքայել Մինասյանն ու Գևորգ Գևորգյանը երեկ ազատ են արձակվել։ Վերջինի նկատմամբ կիրառվել է 5 մլն դրամ գրավ ու բացակայելու արգելք, իսկ Միքայել Մինասյանի նկատմամբ՝ միայն բացակայելու արգելք։ Նա մեղադրվում է այդ գործողություններին աջակցելու համար, իսկ Գևորգյանն այդ ամենը կազմակերպելու համար։ Գևորգ Գևորգյանը հերքել է միջադեպի կազմակերպված լինելն ու հայտնել, որ չի ընդունում ներկայացված մեղադրանքները։

 

Ռոզա Վարդանյան