ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Լսել եմ մի քանի մարդկանց անուններ, որ ուզում են դառնալ պատգամավոր և շատ տխրել եմ․ Արա Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հեղափոխության գրեթե բոլոր օրերին ես եղել եմ ժողովրդի մեջ, բայց չեմ սիրում ֆեյսբուքում ցուցադրվել՝ ներկա ստանալու համար»,- Factor.am-ի հետ զրույցում անկեղծացավ երաժիշտ, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը։

«Այն տեսակներից չեմ, որ անընդհատ գոռամ, գոչեմ, երբ ինչ որ բան սխալ է, այդ սխալը բոլորն էլ նկատում են, երբ կունենամ լուծման առաջարկ, այդ ժամանակ ոչ թե կգոռամ, այլ դռները կկոտրեմ, և ինձ համար կարևոր չէ այդ դուռը որ պաշտոնյայի դուռն է»,- նշեց երաժիշտը։

Մեր զրուցակիցը պատմեց, որ գործող իշխանության մեջ ունի հարազատ ընկերներ, որոնց հետ Արարատն է բարձրացել։

«Երբ իմ շատ մոտ ընկերները դառնում եմ պաշտոնյա, ես նրանց այլևս չեմ զանգահարում, որ տպավորություն չստեղծվի, որ որևէ ակնկալիք ունեմ»,- ասաց նա։

Անդրադառնալով ԱԺ առաջիկա ընտրություններին՝ Արա Գևորգյանը մտահոգություն հայտնեց․

«Լսել եմ մի քանի մարդկանց անուններ, որ ուզում են դառնան պատգամավոր և շատ տխրել եմ»։

Արա Գևորգյանին առաջարկ չի արվել առաջադրվել այս կամ այն ուժի ցուցակով, ըստ նրա՝ չի էլ լինի։

«Եթե ինձ առաջարկեն բարձր պաշտոններ, ես խելքս հացի հետ չեմ կերել, որ համաձայնվեմ։ Դա այնքան պատասխանատու ու բարդ գործ է, ինչքան էլ մարդ լինես, միևնույն է ինչ որ մի տեղ անպայման պիտի դեմ առնես մի պատի, որը քեզ թույլ չի տա դրանից ավել քայլ անես»,- վստահ է երաժիշտը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Մնացականյան