ՊԵԿ․ էլեկտրամեքենաների համար վճարված մաքսատուրքերը ամբողջությամբ վերադարձվել են

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

ՊԵԿ-ից հայտնում են, որ էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային արտոնության շրջանակում մինչև սահմանված ժամկետը ներկայացվել են բոլոր դիմումները, և արդյունքում վերադարձվել են 636 մեքենաների համար վճարված մաքսատուրքերը։

«ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի համաձայն` ՀՀ ՊԵԿ-ի կողմից դեռևս 2026թ. հունվարի 9-ին հրապարակված 636 էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների հայտարարատուներից` վճարված մաքսատուրքի գումարը հետ ստանալու համար սահմանված ժամկետում դիմել էին 575-ը կամ 61 տրանսպորտային միջոցների գծով դիմումներ չէին ներկայացվել:

Վերոնշյալ որոշման 2.4-րդ կետի համաձայն` 2026 թ․-ի փետրվարի 3-ին Կոմիտեն, ըստ ժամանակագրական սկզբունքի հաջորդականության (սկսած 637-րդ համարից), հրապարակել էր 61 տրանսպորտային միջոցների ցանկը, որոնց հայտարարատուներն իրավունք էին ստացել մինչև 2026թ. մարտի 31-ը դիմելու դեպքում վճարված մաքսատուրքի գումարը հետ ստանալ:Կոմիտեն տեղեկացնում է, որ վերոնշյալ բոլոր 61 տրանսպորտային միջոցների համար 2026թ. մարտի 31-ի դրությամբ ներկայացվել են դիմումներ:

Արդյունքում` բոլոր 636 տրասնպորտային միջոցների գծով մաքսատուրքի գումարները հետ են վերադարձվել»,- ասված է հաղորդագրությունում։