Եկեղեցու միջադեպով ձերբակալված երիտասարդներից մեկն ազատ արձակվեց. նա չի կարող երկրից բացակայել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Եկեղեցում տեղի ունեցած միջադեպով մեղադրանք է ներկայացվել 18-ամյա Միքայել Մինասյանին, խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ Այս մասին լրագրողներին հայտնեց պաշտպան Վարդուհի Էլբակյանը։ Երիտասարդը քիչ առաջ դուրս եկավ Երևան քաղաքի քննչական վարչությունից։

Լրագրողների հետ խոսել չցանկացավ, միայն ասաց, որ լավ է, իրեն լավ են վերաբերվել։  Միջադեպի մյուս մասնակցի՝ նրա եղբայր Դավիթ Մինասյանի վերաբերյալ քննությունը շարունակվում է։ Նշանակվել է նաև դատաբժշկական փորձաքննություն։

Պաշտպանական կողմը գործի մանրամասները չի բացահայտում՝ հղում անելով նախաքննական գաղտնիքին։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Քննչական կոմիտեն հայտնեց, որ Սբ․ Աննա եկեղեցում միջադեպի մասնակիցների նկատմամաբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նրանցից Դավիթ Մինասյանը մեղադրվում է խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու համար, նրա եղբայրը՝ Միքայել Մինասյանը, որն ազատ արձակվեց, մեղադրվում է այդ գործողություններին աջակցելու համար, իսկ միջադեպի երրորդ մասնակիցը՝ Գևորգ Գևորգյանը, մեղադրվում է այդ ամենը կազմակերպելու համար։

Եղբայրների փաստաբանները հերքում են, որ երիտասարդները գործել են կազմակերպված, պնդում են, որ նրանք անգամ չեն ճանաչում միջադեպի մասնակից Գևորգ Գևորգյանին։

Պաշտպանական կողմը հերքում է նաև, թե միջադեպի ընթացքում հարված է եղել։ Ըստ նրանց՝ տեսանյութերում երևացողը «հարվածի նմանվող գործողություն է», սակայն իրականում հարված չի եղել։

Հիշեցնենք, որ կիրակի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել։ Այն պահին, երբ Փաշինյանի  անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, որպեսզի նա դուրս գար, մի երիտասարդ նախ ընդդիմացավ, ապա  փորձեց ձեռքով հարվածել վարչապետին։ Փաշինյանը թիմակիցներին և անվտանգության աշխատակիցներին ձեռքի շարժումով նախ նշան արեց լռել, ապա՝ ոչինչ չանել։

Այնուհետև վարչապետը թիմակիցների և անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս եկավ եկեղեցուց։ Հաջորդիվ Փաշինյանի էջում ուղիղ եթերը եկեղեցու բակից էր։ Թե նրա դուրս գալուց հետո ներսում ինչ է տեղի ունեցել, պարզ չէ։ Եկեղեցուց մեկ այլ տեսանյութ տարածել է «Իշխանություն» լրատվականը։  Վերնագրում պնդում կա, որ Փաշինյանի թիկնապահը հարվածել է երիտասարդի ծնոտին։ Կադրերում հարված չի երևում, միայն կարելի է տեսնել բազմության մեջ բարձրացող տղային, որը ձեռքը տանում է դեպի ծնոտը։  Կարճ ժամանակ անց միջադեպի մասնակիցները բերման էին ենթարկվել։ Միջադեպից հետո լրագրողները վարչապետին հարցրել էին՝ արդյո՞ք բերման ենթարկելու հրահանգն անձամբ ինքն է տվել։

«Ոստիկանությունն իր պարտականությունները կատարելու համար լրացուցիչ հրահանգավորման կարիք չունի»,- կարճ արձագանքել էր Փաշինյանը։

Արփի Հակոբյան