Դատարանը մերժել է 200 դոլարի և մեկ շիշ կոնյակի կաշառքի գործով անցնող պոլիկլինիկայի նախկին տնօրենի և նրա կնոջ գույքի բռնագանձման պահանջը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ գլխավոր դատախազության հայցն ընդդեմ թիվ 19 պոլիկլինիկայի նախկին տնօրեն Սամվել Սարգսյանի և նրա կնոջ՝ Նուրիցա Շահբազյանի: Դատախազությունը պահանջում էր բռնագանձել շուրջ 218 միլիոն դրամ և ընկերություններում մասնակցություններ՝ դրանք համարելով ապօրինի ծագում ունեցող գույք:

Factor TV-ին հայտնի է դարձել, որ գործի հիմքում ընկած էր Սամվել Սարգսյանի նկատմամբ հարուցված մի քրեական գործ, որով նա որպես մեղադրյալ է ներգրավվել 2021-ի սեպտեմբերի 10-ին։

Քրեական գործի նյութերի համաձայն՝ նույն թվականին պոլիկլինիկայի տնօրենը հաստատության մատենավարից կաշառք է պահանջել նրան այլ պաշտոնում նշանակելու համար։ Դրանից հետո հրաման է արձակել մատենավարին քաղաքացիական պաշտպանության շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի հաստիքին 2021 թվականի հուլիսի 1-ից կես դրույքով նշանակելու մասին: Նշվում է՝ որպես կաշառք մատենավարի ամուսնուց Սամվել Սարգսյանը ստացել է մեկ շիշ կոնյակ և ծրարի մեջ դրված 104 հազար դրամին համարժեք 200 ԱՄՆ դոլար: Քրեական գործի քննությունը շարունակվում է։

Դատախազությունը բռնագանձման պահանջ էր ներկայացրել նաև այն գույքի նկատմամբ, որը Սարգսյանը ձեռք էր բերել շատ ավելի վաղ՝ սկսած 2001 թվականից, երբ նշանակվել էր պոլիկլինիկայի տնօրեն:

Դատարանի կողմից հայցի մերժման հիմնական պատճառն այն է, որ Սամվել Սարգսյանը, լինելով պոլիկլինիկայի տնօրեն, օրենքի իմաստով չի համարվել «հայտարարատու պաշտոնատար անձ»: Հետևաբար, նրա նկատմամբ չէր կարող կիրառվել «կոռուպցիայի դեմ պայքարի» այն մոդելը, որով գույքը բռնագանձվում է առանց կոնկրետ հանցագործության հետ կապն ապացուցելու:

Դատարանը մերժել է բռնագանձել նշված ակտիվները, որոնք ձեռք են բերվել մինչև 2021 թվականի կաշառքի ենթադրյալ դեպքը.

  • «Սամվել Սարգսյան և գործընկերներ» ՍՊԸ-ում ունեցած 50% բաժնեմասը,
  • «ԷԼԼԵՆ-ՆԱՐԵ ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ում ունեցած 100% բաժնեմասը,
  • Շուրջ 95 միլիոն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
  • Շուրջ 123 միլիոն դրամ, որը դատախազությունը համարում էր ծախսված ապօրինի եկամուտ:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշմամբ հստակեցվում է՝ եթե գույքը ձեռք է բերվել պաշտոն ստանձնելուց առաջ կամ եթե անձը չունի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, ապա այդ գույքի բռնագանձումը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում հակասում է համաչափության սկզբունքին:

Այսպիսով, դատարանը վճռել է մերժել դատախազության հայցը։ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը մարտի 20-ին վարույթ է ընդունվել։

Եվգենյա Համբարձումյան